Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Արևային մարտկոցները անսա՞րք են. փորձագետը բացատրել է, թե արժե՞ փորձել դրանք վերանորոգել

Տեխնիկապես արևային մարտկոցները չունեն պիտանելիության ժամկետ, սակայն մասերի վնասումը կամ ավելի շատ էներգիայի անհրաժեշտությունը հաճախ ստիպում են սեփականատերերին փոխարինել դրանք ավելի նոր համակարգերով: Renew-ի գործադիր տնօրեն  Հելեն Օքեյը, The Guardian-ի հետ զրուցել է այն մասին, թե երբ վերանորոգել արևային մարտկոցները և երբ գնել նորերը, գրում է Focus.ua-ն:

Փորձագետի խոսքով կենցաղային արևային մարտկոցների մեծ մասի համար լավ սպասարկման ժամկետ է համարվում 20-25 տարին։ Հայտնի է, որ վահանակները իրենց պիտանելիության ժամկետով հաճախ գերազանցում են այլ այնպիսի բաղադրիչներին, ինչպիսիք են ինվերտորները և մալուխները, ուստի վահանակների փչացած մասերը փոխարինելը արտասովոր երևույթ չէ: Հելեն Օքեյը նշել է, որ ինվերտերներն ու մալուխները ավելի են ենթակա խափանումների շրջակա միջավայրի պայմանների և աղտոտիչների պատճառով: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում մաքուր պահել արևային մարտկոցները։ Փորձագետը խորհուրդ է տալիս դրանք մաքրել առնվազն տարին երկու անգամ և անգամ դրա համար դիմել մասնագետի, եթե վահանակներին հասնելը վտանգ է ներկայացնում անվտանգության տեսակետից: «Դուք չեք կարող տեղադրել արևային համակարգ, անտեսել այն, իսկ հետո հինգ տարի անց մտածել, թե ինչո՞ւ այն լավ չի աշխատում», - ասել է նա:

Հելեն Օքեյն ընդգծել է, որ վահանակները փոխարինելու ժամանակն այն է, երբ արդեն անհնար է որոշակի մասեր փոխելը: Եթե ​​ձեր արևային համակարգն այլևս չի բավարարում ձեր տան էներգիայի կարիքներին, փորձագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին տունը հնարավորինս էներգաարդյունավետ դարձնել նախքան վահանակները թարմացնելը:

Ըստ փորձագետի, չնայած անսարք մասերի փոխարինումն ամենաէկոլոգիապես մաքուր տարբերակն է, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է: Որոշ հին համակարգեր կարող են համատեղելի լինել միայն այն ինվերտորների հետ, որոնք այլևս չեն արտադրվում: Արևային մարտկոցների փոխարինումը կարող է նաև պահանջել ինվերտերի և մալուխների արդիականացում:

Հելեն Օքեյը նշել է, որ արևային տեխնոլոգիայի արագ առաջընթացն ավելի է դժվարացնում վահանակների վերանորոգումը: Միևնույն ժամանակ, դա նշանակում է, որ պանելները փոխարինելով, սեփականատերերը զգալի տարբերություն կզգան: Նա գնահատել է, որ ինչ-որ մեկը, ով այսօր կփոխարինի հին 1,5 կիլովատանոց համակարգը, նույն մակերեսից կարող է վեց անգամ ավելի շատ հզորություն ստանալ:

Փորձագետը նաև հավելել է, որ արևային վահանակների շուկան, ամենայն հավանականությամբ, կկայունանա, և նոր համակարգերի պահպանումն ավելի հեշտ կդառնա, կվերանա  դրանք ամբողջությամբ փոխարինելու անհրաժեշտությանը: Նոր միկրոինվերտորների տարածումը, որոնցում յուրաքանչյուր վահանակ գործում է որպես մեկուսացված տարր, նշանակում է, որ ցանկացած փչացած տարր հնարավոր է փոխարինվել առանձին՝ առանց ամբողջ համակարգը փոխելու: «Կլինի կայունացում, և մենք կկարողանանք որոշ ժամանակ հենվել այդ նոր սերնդի վահանակների վրա», - ասել է Հելեն Օքեյը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]