Տորնադոներ են հարվածել Տեխասին և Միսիսիպիին․ առնվազն 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել
Առնվազն երկու մարդ զոհվել, և վեցը վիրավորվել են շաբաթ օրը ԱՄՆ Տեխաս և Միսիսիպի նահանգներին պատուհասած մի քանի տորնադոների հետևանքով, որոնք վնասել են տները և տրանսպորտային միջոցներ շրջել, հայտնում է Associated Press-ը:
Ըստ Բրազորիայի շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Մեդիսոն Պոլսթոնի, մեկ մարդ զոհվել է Լիվերպուլի շրջանում՝ Հյուսթոնից հարավ, ևս չորսը վնասվածքներ են ստացել։
Հաղորդվում է, որ վնասվել է մոտ 10 տուն։
Միսիսիպիում մեկ մարդ զոհվել է Ադամս շրջանում, երկու մարդ վիրավորվել՝ Ֆրանկլինում, հայտնել է Միսիսիպիի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկու տորնադո հարվածել է Բուդային և Բրենդոն քաղաքին՝ մի քանի շենքի տանիքներ պոկելով:
Առնվազն վեց տորնադո է պատուհասել Հյուսթոնի շրջանին, հայտնել են տեղի պաշտոնյաները:
Փոթորիկների պատճառով շաբաթ օրն ավելի քան մեկ ժամով հետաձգվել են թռիչքները Հյուսթոնի երկու հիմնական՝ Bush Intercontinental և Hobby օդանավակայաններում, հայտնում է FlightAware կայքը: Շաբաթ օրը Միսիսիպիում շուրջ 71․000 բաժանորդ հոսանքազրկվել է, և, ակնկալվում է, որ նրանց թիվը կաճի, հայտնել է նահանգի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հաղորդակցությունների վարչության տնօրեն Մալարի Ուայթը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար