«Տարատեսակ ՀԿ-ներ հանդես են գալիս «թանգարան» անվան տակ». հաստատվեց թանգարանների հավատարմագրման կարգը
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ շնորհիվ հասարակական կյանքում, մշակույթին հաղորդակցման և մշակութային կրթության գործում թանգարանների դերի արժևորման՝ օրեցօր ասպարեզ են գալիս տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս տարատեսակ բովանդակության և ուղղվածության թանգարանների ստեղծման նախաձեռնությամբ:
Ստացվում է, որ այդ նախաձառնությունները հանդես են գալիս «թանգարան» անվան տակ և ըստ էության շատ դեպքերում բոլորովին չեն համապատասխանում դրան: Մյուս կողմից էլ գոյություն ունեն մասնավոր արժեքավոր հավաքածուներ, որոնք հասանելի չեն հասարակությանը և անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու այնպիսի նպաստավոր մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն այդ հավաքածուների սեփականատերերին հանրայնացնելու դրանք:
Ուստի ոլորտը կանոնակարգելու, թանգարան ստեղծելու համար պետական միասնական չափորոշիչներ ունենալու խնդրի լուծումը թանգարանների հավատարմագրման կարգ ու չափորոշիչներ ունենալն է:
Այս որոշմամբ կապահովվի թանգարաններին կարգավիճակ տալու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի