Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին չվերթ իրականացնել դեպի Դամասկոս, գրում է Daily Sabah-ը։
«Մենք ծրագրում ենք առաջիկա օրերին թռիչքներ կատարել Թուրքիայից (Դամասկոս)... Երբ Դամասկոսի և Ստամբուլի միջև կապ հաստատվի, մենք կլուծենք հրատապ խնդիրը։ Մենք շարունակում ենք աշխատել այս հարցի շուրջ»,- ասել է Ուրալօղլուն։
NTV-ին տված հարցազրույցում թուրք նախարարն ասել է, որ Ստամբուլը Դամասկոսի հետ կապող կանոնավոր թռիչքներ են նախատեսվում, երբ օդանավակայանի ռադարային համակարգը գործարկվի։ Չներկայացնելով կանոնավոր չվերթների մեկնարկի հստակ ժամկետներ՝ նա ասաց, որ դա ամենայն հավանականությամբ կպահանջի երեքից չորս ամսից ոչ ավելի։
Այս շաբաթվա սկզբին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո առաջին միջազգային առևտրային չվերթը Սիրիա կատարվեց, երբ Qatar Airways-ը վայրէջք կատարեց Դամասկոսի միջազգային օդանավակայանում:
Անցյալ շաբաթ Qatar Airways-ը հայտարարեց, որ երեքշաբթիից սկսած շաբաթական երեք չվերթ է իրականացնելու դեպի Դամասկոս:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար