Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դժգոհ է «Ռեալի» ելույթից «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը (2-5)։
«Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները: Մենք հիասթափված ենք, դա թաքցնելու իմաստ չկա, բայց դա ֆուտբոլ է։ Երբեմն հաղթում ես, երբեմն պետք է դասեր քաղել պարտությունից։ Պետք է առաջ նայել, այսքանը:
Մենք վատ էինք պաշտպանվում, և դա նորից չար կատակ ստացվեց: Մրցակիցը գոլ խփելու հեշտ ուղիներ էր գտել։ Մենք վատ էինք պաշտպանվում ինչպես բարձր պրեսինգի, այնպես էլ ցածր բլոկների ժամանակ:
Ընդմիջմանը ես ֆուտբոլիստներին ասացի, որ մենք պետք է սկսենք ֆուտբոլ խաղալ, քանի որ առաջին խաղակեսում դա չարեցինք, հեռահար փոխանցումներ կատարեցինք, բայց ծրագիրն այլ էր: Ես ասացի, որ հնարավոր է պարտվել հանդիպումներում, բայց ոչ այնպես, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում։ Իսկ Մբապեն լավագույնն էր»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչին Marca-ն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի