Բենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատոր
Նիդեռլանդներից Volta Energy ընկերությունը թողարկել է 15 կՎտ հզորությամբ շարժական արևային գեներատոր ինքնավար սնուցման համար։ Մանրամասները հայտնի են դարձել PV Magazine կայքին, գրում է focus.ua-ն։
Համակարգը միավորում է մի քանի միավոր 3,14 կՎտ հզորությամբ ամորֆ սիլիցիումային արևային մարտկոցներ, որոնք ինքնաքայքայվող են, 4 կՎտ հզորությամբ 3 փուլային ինվերտոր, 31 կՎտժ-ոց կուտակման մարտկոց, պահեստային կենսադիզելային գեներատոր։ էլեկտրակայանի չափերն են ծալված վիճակում 5,65 մ x 2,2 մ x 2,2 մ, բացված վիճակում 5,65 մ x 4,3 մ x 3 մ, քաշը 2000 կգ։ Այդ ամենը կարելի է տեղադրել տրեյլերի վրա, որը կարող է քարշարկել միջին չափի ֆուրգոնը:
Կա հնարավորություն ծրագրավորել էլեկտրակայանի աշխատանքի ավտոմատ մեկնարկը և դադարեցումը, կա նաև «երեկոյան լռություն» գործառույթ, որպեսզի շատ աղմուկ չբարձրացնի որը կխանգարի հարևաններին։ Օգտագործելով հատուկ հավելված հնարավոր է հեռակա վերահսկել ցուցիչները և հեռակառավարել էներգիայի արտադրությունը:
Այս նոր ինքնավար էլեկտրակայանը վերջին մոդելն է 6 կՎԱ-ից մինչև 120 կՎԱ հզորությամբ նման ինքնավար համակարգերի շարքում: Դրանցից ամենափոքրը, օրինակ, հարմար է անվտանգության տեսախցիկների սնուցման համար, ավելի մեծերը կարող են էլեկտրաէներգիա ապահովել շինարարական էլեկտրական գործիքների և ջրային պոմպերի համար, իսկ ամենամեծը կարող է օգտագործվել, օրինակ, կինոյի և հեռուստատեսության, փառատոնների և բացօթյա այլ միջոցառումների ժամանակ: Դրանք բոլորը հնարավորություն են տալիս հրաժարվել սովորական դիզելային կամ բենզինային գեներատորներից, և նման կերպ խուսափել տհաճ հոտերից, արտանետումներից:
Volta Energy-ի գործադիր տնօրեն Ռոել Բլյումերի խոսքով նման շարժական էլեկտրակայանների պահանջարկն աճում է։ Արդյունքում 2024 թվականին ընկերությունը դարձել է միջազգային և սկսել իր արևային համակարգերը մատակարարել նաև Մեծ Բրիտանիային և Գերմանիային:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի