Տուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսով
2024 թվականին մոտ 7 տոկոսով քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան անցած տարի։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մամուլի ասուլիսում խոստովանել է, որ փաստացի նվազել է միայն Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը։ «2024 թվականին ընդամենը 2-3 հազարով պակաս զբոսաշրջիկ ենք ունեցել` մոտավորապես 2023 թվականի չափ։ 2024 թ․ դեկտեմբերին Հայաստան է ժամանել 134 հազար զբոսաշրջիկ։ 2024 թ․ ընդհանուր առմամբ դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտավորապես 2,215 մլն։ Զբոսաշրջիկներն ավելացել են Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Հարավային Կորեայից»,- ասել է նախարարը։
Ավանդաբար Հայաստան ամենաշատն այցելում են ԱՊՀ երկրներից և առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Սովորաբար այդ այցելությունները ողջ թվի կեսից ավելին են լինում, և արդեն տևական ժամանակ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար բարդություններ են առաջացել «Միր» քարտերի սպասարկման կասեցման հետևանքով։ Բնական է, որ ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այլ, ավելի հարմար երկրներ, որտեղ քարտերը սպասարկվում են։
Զբոսաշրջության նվազումը շղթայական կերպով ազդում է նաև մյուս ոլորտների՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների աշխատանքի վրա, իսկ դա Հայաստանի տնտեսության բավականին լուրջ մի հոդված էր, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանքով և կայուն եկամտով է ապահովում, այլև զգալի հարկեր են վճարվում։
Ըստ էության, արևմտյան այդ պատժամիջոցները վնաս են հասցրել ՀՀ տնտեսությանը։
Քնար Զաքարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի