Շիրակի մարզպետարանում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը
Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում բացվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տարբեր տարիների շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված են շուրջ 2 տասնյակ տարաբնույթ թեմատիկաներով աշխատանքներ:
Ցուցահանդեսները շարունակական են լինելու, նախատեսվում է թեմատիկ ու անհատական ցուցահանդեսների կազմակերպում։
«Աշխատանքներում գույն ու ռիթմ կա, աբստրակտ մտածողություն, լույսի և ստվերի հիանալի համադրություն, հարթության վրա իրականության կենդանացում, տարածության, ծավալի պատրանք ու մտքի թռիչքի հնարավորություն։ Իսկ սա առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունից, պաշտոնական հանդիպումներից ու քննարկումներից հետո արվեստի հետ հաղորդակից լինելու, արվեստով հիանալու հնարավորություն է, ինչն ինձ համար կարևոր է»,- նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի հետ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթանալիս:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը