Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Մշակույթ

«Ես այդպես չէի վարվի, բայց պետք չէ նրան դատապարտել». Սոսո Պավլիաշվիլին մեկնաբանել է Կատամաձեի՝ ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու որոշումը

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Սոսո Պավլիաշվիլին, անդրադառնալով հայտնի վրացի ջազ կատարող Նինո Կատամաձեի շուրջ բարձրացած աղմուկին, կոչ է արել չքննադատել նրան՝ ռուս-վրացական հարաբերությունների սրացման ֆոնին ՌԴ-ում այլևս ելույթ չունենալու հայտարարության պատճառով:

«Նինո Կատամաձեն իր որոշումներն է կայացնում: Ես այդպես չէի վարվի, սակայն ես նրան չեմ դատապարտում և ձեզ էլ խնդրում եմ՝ մի՛ դատապարտեք, քանի որ նա շատ տաղանդավոր մարդ է: Միգուցե, ժամանակի ընթացքում Նինոն կրկին համերգներով Ռուսաստան կգա»,-Պավլիաշվիլիի խոսքը մեջբերում է sputnik-georgia.ru-ն:

Երաժիշտն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում զգացմունքներին ազատություն տալը ճիշտ չէ:

Անդրադառնալով երկու պետությունների հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ Պավլիաշվիլին շեշտել է, որ, ընդհանուր առմամբ, Վրաստանում Ռուսաստանին վատ չեն վերաբերվում, պարզապես ոմանք ցանկանում են բացասական կերպար ստեղծել:

Նրա համոզմամբ՝ ինչ-որ բան իմանալու և զգալու համար պարզապես պետք է Վրաստան գնալ, այլ ոչ թե Մոսկվայից ինչ-որ եզրակացություններ անել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, որ ի նշան բողոքի այլևս ելույթ չի ունենա Ռուսաստանում՝ նկատի ունենալով հունիսի 20-ից ի վեր ռուս-վրացական հարաբերություններում առկա լարվածությունը: Հետաքրքրական է, որ որոշ ժամանակ անց երգչուհին հեռացրել է գրառումը, որում հայտնել էր, որ հունիսի 22-ին Մոսկվայի ջազ փառատոնում իր ելույթը վերջինն է այդ երկրում:

Մեկ այլ վրացի արտիստուհի՝ օպերային երգչուհի Անիտա Ռաչվելիշվիլին, կիրակի իր հայրենակիցներից ներողություն էր խնդրել Ռուսաստանում ելույթ ունենալու համար:

Սրան ի պատասխան Russia Today հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram-ալիքում մասնավորապես գրել է. «Եվս մի վրացի երգչուհի՝ ինչ-որ Անիտա, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել իր հայրենակիցներից, որ ինչ-որ մի ժամանակ ելույթ է ունեցել Ռուսաստանում: Իսկ ես հարց ունեմ իմ համերկրացիներին՝ ինչ-որ մեկն իսկապե՞ս ցանկանում է հանգստանալ մի երկրում, որտեղ արտիստները ստիպված են ներողություն խնդրել նրա համար, որ առնչվել են մեզ հետ»,- գրել է Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հիմա վրացի երգչուհիները իրեն ռուս ազգայնական կհռչակեն:

Հիշեցնենք, որ վրացիների զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ընդդիմադիր գործիչները չեն հանդուրժել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթը Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռից:  

Հունիսի 20-ի գիշերը ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո նրանց դեմ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառվել, ինչի հետևանքով 240 մարդ էր տուժել: Բախումներից հետո 305 մարդ էր բերման ենթարկվել: