Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ «27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն ՄարուքյանUcom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետովԳագիկ Ծառուկյանը հանդիպել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա․ բժիշկներին հաջողվել է փրկել Մեզ սպասվում է 3 հրաշալի գարնանային օր, բայց ընդամենը՝ 3․ Սուրենյան (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ Աբրահամյան Սահմանադրության փոփոխությունը ոչ թե հայ ժողովրդի, այլ Ալիևի և Էրդողանի պահանջն է․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի համար քվեարկողը Ալիևին է ձայն տալու. Արշակ Կարապետյան Տասը հազար դրամը արժանապատվության գին չէ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչի վրա է հիմնված մեր խաղաղության մեր բանաձևը, և ինչու ժամանակակից աշխարհում այլ տարբերակ այլևս չի գործում. Ավետիք ՉալաբյանՎերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն. Վահե Հովհաննիսյան Պարենային անվտանգության վտանգված սահմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025 թ․-ին շուրջ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը Ըստ նոր սոցհարցման` հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս չի լինելու երկրի վարչապետ. 3 ամսից Հայաստանը կունենա նոր Վարչապետ՝ Սամվել ԿարապետյանՄարզային դպրոցական ավտոբուսների մասին. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

«Թավշյա Հեղափոխությունը» նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար. ԱՄՆ-ի հայեր

Սփյուռքի ներգրավվածությունը նոր Հայաստանի կյանքում մեծանալու է, կանխատեսում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, եթե նախկին տարիներին Սփյուռքը հիմնականում զբաղված էր միայն Հայաստանի սահմաններից դուրս հայկական պետության շահերը պաշտպանելու հարցով, ապա այժմ իրավիճակը կարող է փոքր-ինչ փոխվել. «Կտեսնեք, թե ինչպես են սփյուռքահայերն ավելի ակտիվ ներգրավվում Հայաստանի զարգացման գործում»:

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում այդ ուղղությամբ դրական քայլերից մեկն է, նշում է Համբարյանը:

«Թավշյա Հեղափոխությունը» նոր հնարավորություններ է ստեղծել Սփյուռքի հայերի համար իրենց պատմական հայրենիքի ապագայի կերտմանը ավելի ակտիվ մասնակցություն ունենալու գործում, համոզված է ամերիկահայ գործարար եւ բարերար, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը:

Նրա խոսքով, հատկապես կարեւոր է Սփյուռքի երիտասարդների ներգրավումը Հայաստանի կյանքում. «Երիտասարդներին պետք է ցույց տանք, թե ապագան ինչպես կարող է փոխվել դեպի լավը իրենց մասնակցությամբ եւ, որ ապագային Սփյուռքի հայերս պատրաստ ենք, որովհետեւ իբրեւ երկիր այժմ Հայաստանն ավելի պայծառ ապագա ունի»:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը յուրաքանչյուր տարի Նյու Յորքում կազմակերպում է միջոցառում, որի նպատակն է՝ բարձրացնել ԱՄՆ-ի հայազգի երիտասարդների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, աջակցել նրանց կողմից Հայաստանում կամավոր աշխատանքի կատարմանը:

Հայաստանի կառավարությունն այսօր լուրջ աշխատանք է իրականացնում արտերկրում բնակվող հայերին ներգրավելու համար, որը կարեւոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի թե՛ Սփյուռքի ապագայի համար, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին. «Հաշվի առնելով ժողովրդավարական փոփոխությունները, մարդկանց համար Հայաստանի կյանքում ներգրավվելու բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում»:

Արդունիի խոսքով, այսօրվա Հայաստանում Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է գտնել իր տեղը, լինի դա երիտասարդ ուսանող, միջին տարիքի գործարար ու մասնագետ, թե թոշակի անցած քաղաքացի: Ոչ պակաս կարեւոր են Հայաստան ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների այցերը, համոզված է Արդունին: Նրա խոսքով, Ամերիկայի հայկական համագումարը խթանելու է նաեւ այդ կարգի այցերը: