Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

Ուկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինայում ընթացող պատերազմը շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում։ Եվ ընթացքի մեջ է աշխարհակարգի փոփոխության ու նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը։ Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում միաբևեռ աշխարհակարգ էր հաստատվել ԱՄՆ-ի գերակայությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվում է հօգուտ բազմաբևեռ աշխարհակարգի։

Այս իրողությանը նպաստում են նաև ԱՄՆում տիրող տրամադրությունները և Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում, քանի որ նա առաջարկում է առաջին հերթին կենտրոնանալ իրենց երկրի ներքին խնդիրների լուծման վրա և անիմաստ է համարում աշխարհի մակարդակով բոլոր գործընթացներին միջամտելը։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ միջամտությունները և ճնշումները նաև հակազդեցություն են առաջ բերում։ Իսկ մյուս կողմից էլ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող երկրների սերտացում։ Արևմուտքի ճնշումների հետևանքով, օրինակ՝ ընդլայնվում է համագործակցությունը Ռուսաստանի և Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև, ինչը ամերիկյան որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես վտանգավոր գործընթաց, որը կարող է վնաս հասցնել Վաշինգտոնի շահերին։

Սկզբնապես կանխատեսվում էր, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների և բազմաթիվ պատժամիջոցների արդյունքում այդ երկիրն ուղղակի տնտեսապես ծնկի կգա ու ի վիճակի չի լինի ֆինանսավորել պատերազմը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպիսի ակնկալիքները զուր էին։ Ճիշտ է՝ պատժամիջոցների ադյունքում Ռուսաստանը մեծ տնտեսական կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ իր տնտեսության հոսքերը վերակազմավորել, արտահանման ուղղությունները շատ արագ փոխել դեպի Արևելք՝ հիմնականում ահռելի սպառման շուկա ունեցող Չինաստան և Հնդկաստան։ Ռուսաստանին հաջողվեց նաև շատ արագ իր տնտեսությունը դնել ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում ռազմարդյունաբերությունը դարձել է տնտեսական աճի լոկոմոտիվներից մեկը։ Ու հիմա ռուսական տնտեսության աճի դինամիկան ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրների տնտեսություններինը։

Մյուս կողմից էլ՝ Սպիտակ տանը հասկանում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը ինչ-որ պահի կարող է ծավալվել ու ընդլայնվել՝ իր մեջ ընդգրկելով բազմաթիվ երկրներ՝ այդ թվում վերածվելով ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի։ Բացի այդ, էսկալացիայի շարունակությունը կարող է նաև շատ վտանգավոր իրադարձությունների պատճառ դառնալ։ Մեկ անգամ չէ, որ փորձագետները զգուշացրել են, թե Կարիբյան ճգնաժամից հետո երբեք այսքան մոտ չենք եղել միջուկային պատերազմին, ինչպես հիմա։ Իսկ միջուկային պատերազմը երաշխավորում է փոխադարձ ոչնչացումը։ Մոսկվայից էլ հասկացնում են, որ եթե հարցը հասնի Ռուսաստանի գոյության հետ կապված վտանգին, ապա իրենք կաշկանդված չեն լինելու միջուկային զենք կիրառելու հարցում։

Ուկրաինան էլ մեծ հաշվով իրականություն չի դարձրել Արևմուտքում առկա սպասելիքները։ Կիևից միշտ համոզում էին, որ եթե արևմտյան երկրներն ավելացնեն իրենց օգնությունը, ապա Ուկրաինան կսկսի մեկը մյուսի հետևից հաղթանակներ տանել, բայց ուկրաինական հակահարձակման փորձերը հիմնականում ձախողվեցին։ Բազմաթիվ արևմտյան փորձագետների կողմից սխալ է համարվում նաև Կուրսկի ուղղությամբ ուկրաինական հարձակումը, քանի որ դրա արդյունքում ուկրաինական զինված ուժերի առանցքային ստորաբաժանումները ուկրաինական ճակատից տեղափոխվեցին դեպի Կուրսկի հատված, ինչի արդյունքում Ուկրաինայի արևել յան հատվածում ռուսներն առավելություն ստացան և շարունակում են առաջխաղացում գրանցել՝ նորանոր տարածքներ վերցնելով իրենց վերահսկողության տակ։

Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ խոշոր օգնություն է ուղարկում Ուկրաինային, սակայն դրանք վերջին ճիգերն են, քանի որ Թրամփի վարչակազմը փոխելու է Ուկրաինական պատերազմի հարցում տարվող քաղաքականությունը։ Թրամփի երդմնակալությունից դեռ օրեր առաջ նրա թիմն արդեն սկսել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու գործընթացը։ Ընդ որում, եթե նախկինում Կիևն առավելապաշտական ձգտումներ ուներ, ապա առկա իրավիճակում Վաշինգտոնից Ուկրաինային փորձում են մղել զիջումների։ Դրա համար էլ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում էր, թե իրենք չեն պատկերացնում վտարումը «յուրաքանչյուր ռուսի ուկրաինական հողի յուրաքանչյուր սանտիմետրից», այդ թվում՝ Ղրիմից։ Մյուս կողմից էլ՝ Թրամփի թիմից Ուկրաինային հասկացնում են, որ իրենք չեն պատրաստվում շարունակել նախորդ վարչակազմի քաղաքականությունը և ֆինանսավորել մի պատերազմ, որը ոչ մի դրական արդյունք չի տալիս, ուստի այլ ճանապարհ չի մնում, քան ռուսական կողմի հետ երկխոսությունը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում