Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել
Աշխարհ

Ինձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է 2022 թվականին բանակցությունների ընթացքում ՌԴ-ի փոխանցած պահանջների ցուցակի մասին։ Նա մանրամասնել է, որ ի թիվս այլ բաների, Մոսկվան ցանկանում էր իրեն փոխարինել «Ընդդիմադիր հարթակ հանուն կյանքի» կուսակցությունից նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկով։ Այս մասին գրում է liga.net-ը:

Զելենսկին ընդգծել է, որ ինքը բանակցությունների ընթացքում չի հանդիպել և չի բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն բանակցությունների ժամանակ իրեն ՌԴ-ի կողմից «վերջնագիր» են ներկայացրել մարդիկ, որոնք իրենց «բանակցող էին անվանում»։

«Ինձ ասացին, որ պետք է հրաժարական տամ, ինձ կփոխարինեն ռուսամետ Մեդվեդչուկով, ես այլևս նախագահ չեմ»,- ասել է Զելենսկին։

Մյուս  պահանջները ներառում էին նաև հետևյալ կետերը. Ուկրաինան ճանաչում է, որ ամբողջ Դոնբասը պատկանում է ՌԴ-ին, ճանաչում է ռուսաց լեզուն, փոխում է սահմանադրությունը՝ երաշխավորելով Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, բանակը կրճատում է մինչև 50,000 մարդ (ներկայում Ուկրաինայի ԶՈւ-ն կազմում է 850,000 զինծառայող), ՌԴ-ին է փոխանցում կամ ոչնչացնում ամբողջ զենքը, մասնավորապես գործողության ավելի քան 20 կմ շառավիղով հրետանային համակարգերը:

Զելենսկին ընդգծել է, որ հենց այս կետերի պատճառով է, որ բանակցություններ չեն կայացել։ Բելառուսում և Թուրքիայում բանակցային խմբերի հանդիպումների ժամանակ ռուսական կողմը նույնպես նման վերջնագրեր է ներկայացրել։

«Սա վերջնագիր է մարդասպանի կողմից, նրա անունն է Պուտին, ես այս մարդկանց գրողի ծոցն եմ ուղարկել իմ գրասենյակում», - ասել է նա: