Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշները անցած տարվա վերջին ամիսներին էականորեն նվազեցին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, իսկ այդ գործոնների ազդեցության թուլացման պայմաններում աճի իներցիան դադարեց։

Արդյունքում, երբ արտաքին իրավիճակը փոխվեց, ՀՀ տնտեսությունը վերադարձավ իր հազիվ սողացող վիճակին։ Ընդհանրապես, բոլոր կանխատեսումներում տնտեսական ակտիվության նվազման միտումն ակնհայտ է։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը 2025 թվականի համար արդեն կանխատեսում է ընդամենը 5 տոկոս աճ, իսկ 2026 թվականի համար՝ 4,6 տոկոս։ Հարկ է նկատել, որ 2022 թվականից սկսված տնտեսական աճի բարձր տեմպերը կարելի էր տրանսֆորմացնել հետագայում տնտեսության զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ, բայց ամեն ինչ թողնվեց ինքնահոսի։ Այսինքն, պետք է ունենայինք մի իրավիճակ, երբ ՀՀ տնտեսությունն արդեն հիմնվեր իր ներքին պոտենցիալի վրա, այլ ոչ թե արտաքին որոշ հանգամանքների։

ՀՀ իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է։ Իսկ այդ ուղղության առաջնային գործոնը պարենային անվտանգությունն է, սակայն այս հարցով որևէ նախաձեռնություն չի իրականացվել ու չի իրականացվում։ Գյուղատնտեսության նպատակային զարգացման օրակարգը ոչ միայն երկրորդական պլանում է, այլև մարդիկ նպատակահարմար են համարում գյուղատնտեսությամբ չզբաղվել, քանի որ այն դարձել է ոչ շահութաբեր։ Ու հիմա այնպիսի վիճակում ենք, որ այլ երկրից են մեզ հիշեցնում, որ ցորենի 90 տոկոսն իրենցից ենք ստանում։ Ցորենի աճեցումը պետք է խնդիր չլիներ Հայաստանի համար, բայց մի կողմից՝ Հայաստանում ջանքեր չեն գործադրվում ցորենի ցանքատարածությունները մշակելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ հացի շտեմարան Արցախն Ադրբեջանի կողմից օկուպացված է, իսկ մինչ այդ ցորենի ու այլ պարենամթերքի մի զգալի հատվածը հենց Արցախից էր գալիս։

Բացի դրանից, եթե Հայաստանի արտահանման կառուցվածքից հանում ենք վերաարտահանումը, ապա, որքան էլ որ զարմանալի թվա, տակը մնում է ընդամենը մետաղական հումք՝ հիմնականում պղինձ ու մոլիբդեն, մի քանի գյուղատնտեսական մթերք, միրգ, կոնյակ ու այլ խմիչքներ։ Այնինչ, Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից զգալի ներուժ ունի տարբեր տիպի արտադրանք թողարկելու և արտահանելու համար։ Իսկ անկախությունից հետո այդ ներուժը փոշիացվեց, փոխարենը մեր երկրում անընդհատ քննարկվում է պղնձաձուլարան կառուցելու հարցը, որն այդպես էլ մնում է սառույցին գրված։

Խորհրդային ժամանակ Հայաստանում նույնիսկ մեքենաներ, հաստոցներ ու այլ սարքավորումներ էին արտադրում։ Իսկ հիմա Հայաստանում ուղղակի չկա տեխնոլոգիական արտադրություն, առավել ևս՝ արտահանման ենթակա։ Երկրում ՏՏ համայնքն էլ հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար է աշխատում, որոնք էլ քաղում են հայ մասնագետների աշխատանքի հիմնական արդյունքները, իսկ բուն մեծ ներուժ ունեցող հայկական ընկերությունները կարելի է ուղղակի մատների վրա հաշվել, այն էլ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով դրանց մի մասը մեր երկրում գրանցված չէ։

Մյուս կողմից էլ նկատենք, որ վերջին տարիներին Հայաստանում շինարարության ոլորտը ծաղկում է, շենքեր են կառուցում, բայց գրեթե չի խոսվում այն մասին, որ Հայաստանը ահռելի քանակի շինարարական ապրանքներ է ներմուծում, այդ թվում՝ Թուրքիայից, որոնք կարող էր ոչ միայն տեղում արտադրել, ներքին պահանջարկը բավարարել, այլև արտահանել այլ երկրներ։ Նույնը վերաբերում է նաև տեքստիլի արտադրությանը։

Անընդհատ պատճառաբանություններ են բերվում, թե Հայաստանում անհրաժեշտ պայմաններ չկան, որ միջազգային շուկայում մրցունակ արտադրանք թողարկի, էներգակիրների գներն են թանկ, հարկային միջավայրը բարենպաստ չէ, տեխնոլոգիաներ չկան։ Մի՞թե սրանք անլուծելի խնդիրներ են, իհարկե՝ ոչ։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրների ուղղությամբ մի շարք նախաձեռնություններ իրականացնելով՝ հնարավոր է ժամանակի ընթացքում իրավիճակ փոխել։

Բայց հարցն այն է, որ իշխանությունները չեն էլ ցանկանում մտածել այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է բարելավել հարկային դաշտը, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել, ներդրումներ ներգրավել, որակավորված մասնագետներ պատրաստել և այլն։ Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։

Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում նույնիսկ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում առաջընթաց չենք ունեցել։ Իշխանություններն անընդհատ խոսում են Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ու Արևմուտքի ուղղությամբ քայլեր կատարելու մասին, բայց իրենք իրենց ձեռքով խորացնում են տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, որի հետ առևտուրն անցած տարի անցել է 12 մլրդ դոլարի սահմանագիծը։ Ու հիմա պարզ է, թե ինչ տեղի կունենա Հայաստանում, եթե ռուսական շուկայում խնդիրներ առաջանան կամ ցնցումներ տեղի ունենան։ Էլ չենք խոսում այն մասին, եթե իշխանությունների «թեթև ձեռքով» մենք կտրվենք այդ շուկայից:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում