Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Թրամփի ակնարկից հետո խոստացել է 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հինգշաբթի ասել է, որ թագավորությունը ցանկանում է 600 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ում առաջիկա չորս տարվա ընթացքում: Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանն այս մասին ասել է Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում, գրում է golosameriki.com-ը:
«Թագաժառանգը հաստատել է թագավորության մտադրությունը՝ ընդլայնել ներդրումներն ու առևտուրը Միացյալ Նահանգների հետ առաջիկա չորս տարիների ընթացքում՝ մինչև 600 միլիարդ դոլար և, հնարավոր է, ավելին», - ասվում է հայտարարության մեջ:
Երկուշաբթի իր երդմնակալությունից հետո Թրամփն ասել էր, որ հնարավոր է Սաուդյան Արաբիա կատարի իր առաջին արտասահմանյան այցը, ինչպես դա արել էր 2017 թվականին:
«Առաջին արտասահմանյան ուղևորությունը (ԱՄՆ նախագահի-Խմբ.) սովորաբար Մեծ Բրիտանիա էր, բայց վերջին անգամ ես այն կատարեցի Սաուդյան Արաբիա, քանի որ նրանք համաձայնեցին գնել 450 միլիարդ դոլարի մեր արտադրանքը: Եթե Սաուդյան Արաբիան ցանկանար գնել ևս 450 կամ 500 միլիարդ դոլարի արտադրանք... կարծում եմ՝ հավանաբար կգնայի», - ասել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի