Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին
Այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ, հայտնում է IRNA պետական կրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը «վնասարար» է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարելու» անհրաժեշտությունը։
«Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ բացասական հայտարարությունների և գործողությունների կապակցությամբ, խոստացել իրավիճակը ներկայացնել իր երկրի իշխանություններին»։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անբարո վարքի պատճառով»։ Այլ մանրամասներ հայտնի չեն։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար