Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Արևային մարտկոցների արդյունավետությունը հասել է նոր մակարդակի. նոր Trina Solar մոդուլների համար այն գերազանցել է 25 %-ը

Trina Solar-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել որոշակի տեսակի արևային մոդուլի էներգիայի փոխակերպման արդյունավետության առումով, հայտնում է Reuters-ը, գրում է ixbt.com-ը։ Համաձայն Գերմանիայի Fraunhofer CalLab-ի արևային էներգիայի հետազոտական ​​կենտրոնի կողմից հաստատված արդյունքների լաբորատոր փորձարկումներում Trina-ի մեծ մակերեսով HJT մոդուլները հասել են 25,44 % արդյունավետության:

Բջիջների արդյունավետությունը որոշում է սարքին դիպչող այն արևային էներգիայի տոկոսով, որը վերածվում է օգտագործելի էլեկտրականության: Բջջի արդյունավետության բարձրացումը կարող է օգնել նվազեցնել արևային կայանքների համար անհրաժեշտ չափերը և նաև նվազեցնել ծախսերը: Սիդնեյի Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Մարտին Գրինը, ում լաբորատորիան տասնամյակներ շարունակ պահպանում էր արևային բջիջների արդյունավետության ռեկորդը, ասել է, որ այս նոր արդյունքը ցույց է տալիս արևային HJT տեխնոլոգիայի ներուժը, որը մի քանի հավակնորդներից մեկն է դառնալու արևային էներգիայի հատվածում հաջորդ սերնդի գերիշխող տեխնոլոգիայում։ «Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ արդյունավետության հետ է կապված, այնպես որ, նույնիսկ, եթե որոշ լուծումներ ներկայումս ավելի թանկ են, քան մյուսները, բայց սովորաբար, քանի որ արդյունաբերությունն ընդունում է նոր տեխնոլոգիաները դրանց արժեքը բավականին արագ է նվազում», - ասել է Գրինը Reuters-ին:

Trina-ի հայտարարության մեջ ասվում է, որ արդյունքները ոչ միայն ռեկորդ են սահմանել HJT տեխնոլոգիայի համար, այլ նաև նոր կարևոր իրադարձություն են մոնոբյուրեղային սիլիցիումային արևային մոդուլների ֆոտոգալվանային փոխակերպման արդյունավետության մեջ:

Trina-ի նախագահն ու գործադիր տնօրենը ասել են, որ ընկերությունը կշարունակի մեծացնել իր հետազոտությունների և զարգացումների ջանքերն իր տեխնոլոգիական առաջատարությունը պահպանելու համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]