Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել և հայտնվել ձնակույտումՊինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են․ Էդմոն Մարուքյան Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներինՎրաստանի տարածքային ջրերում Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավ է կալանավորվել․ կապիտանը Թուրքիայի քաղաքացի էԳևորգ, դու էս ինչքան ես սուտ խոսում․ Ալիկ ԱլեքսանյանԳիտնականները հայտնաբերել են նեյրոնային ազդանշաններ, որոնք կանխատեսում են մարդու դեմքի արտահայտությունըՉինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Վենեսուելայի նավթի հետ կապված խնդիրների մասին Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրըՁնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացելԿրասնոյարսկի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է վիրավnրվելՆարե Գևորգյանի նոր ֆոտոշարքը ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում․ մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին․ Ռոբերտ ԱմստերդամՀԷՑ ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նախազգուշացնում է. Փաշինյանն ընտրություններից հետո բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելDior-ը դասականներին նրբագեղություն է հաղորդում՝ ստեղծելով Lady Dior, Book Tote և Bow Bag պայուսակների նոր տարբերակներըՌուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ ՄեդվեդևTCL-ը՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի համաշխարհային գործընկեր Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՄբապեն Սաուդյան Արաբիայում է․ ֆրանսիացին «Էլ Կլասիկոյից» առաջ գրառում է կատարել Եկեղեցու պառակտումը կարող է ծանր հետևանքներ ունենալ․ Ավետիք Չալաբյան
Տնտեսություն

Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համար

Գերմանիայում մեծ թափ է հավաքում պատշգամբներում արևային մարտկոցների օգտագործման միտումը, ինչը թույլ է տալիս բնակիչներին խնայել էլեկտրաէներգիան, գրում է Overclockers.ru-ն։ Ձմեռային մի օր բեռլինցի Յենս Սաքը, դիտելով թեթև ձյունը, որը ծածկել էր իր պատշգամբի փոքրիկ արևային մարտկոցները, հանեց սմարթֆոնը` ստուգելու դրանց ընթացիկ էներգիան: Չնայած համեստ թվերին՝ Սաքը կատակով խոստովանում է, որ սիրում է արևային մարտկոցների ծանուցումները` նշելով, որ օգոստոսին դրանք տեղադրելուց հետո իրեն հաջողվել է խնայել 79 եվրո: 

Պաշտոնական տվյալներով մինչև 2024 թվականի վերջը Գերմանիայում տեղադրվել է ավելի քան 800 հազար նման արևային կայան։ Դա տպավորիչ ցուցանիշ է եվրոպական երկրի համար, և դա պայմանավորված է կառավարության սուբսիդիաներով և էլեկտրաէներգիայի բարձր սակագների պայմաններում ծախսերը նվազեցնելու հանրության ցանկությամբ:

Ներկայումս այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է նախորդ տարվա ցուցանիշից և տասն անգամ ավելի է քան եղել է 2022 թվականին: EmpowerSource խորհրդատվական ընկերությունը գնահատում է, որ ներկայումս գործում է մոտ երեք միլիոն նման կայանք ամբողջ երկրում, ներառյալ նրանք, որոնք պաշտոնապես գրանցված չեն: Արևային էներգիայի համակարգերի Ֆրաունհոֆեր ինստիտուտի հետազոտող Լեոնհարդ Պրոբստը կարծում է, որ տեղադրված կայանների իրական թիվը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քանի որ շատ օգտվողներ չեն ցանկանում գրանցել դրանք:

Պատշգամբային արևային էներգիան արագորեն է դառնում  ժողովրդական Գերմանիայում, քանի որ դրանք տանիքային ֆոտովոլտային վահանակներից ավելի մատչելի այլընտրանք են, հեշտ են տեղադրվում:  Չնայած պատշգամբային կայանները հզորությամբ զգալիորեն զիջում են տանիքայիններին, բայց դրանք ի վիճակի են ծածկել կենցաղային կարիքների մի մասը` էներգիա ապահովելով, օրինակ, համակարգիչներին կամ աման լվացող մեքենաներին: Պրոբստը գնահատում է, որ այդ մինի կայաններին բաժին է ընկնում Գերմանիայի ընդհանուր տեղադրված արևային հզորության մոտ երկու տոկոսը, որը կազմում է գրեթե 100 գիգավատ: Այնուամենայնիվ, նա վստահ է, որ այդ մասնաբաժինը կշարունակի աճել։ «Դա մի փոքր կրթական էֆեկտ է,- բացատրել է նա,- ավելի շատ մարդկանց սովորեցնելով արևային էներգիային կարող է խրախուսել նրանց ներդրումներ կատարել ավելի հզոր համակարգերում»:

Բեռլինյան Sonnenrepublik ընկերության ղեկավար Օլիվեր Լանգը, որը մասնագիտացած է արևային պատշգամբային արևային կայաններում, նշել է վերջին տարիներին պահանջարկի զգալի աճի մասին` դա կապելով COVID-19 համաճարակի և Ուկրաինայում զինված հակամարտության բռնկման հետ։ «Սկզբում պահանջարկը նվազագույն էր, երբ մենք առաջին անգամ սկսեցինք վաճառել դրանք վեց տարի առաջ, - ասել է նա,- ամեն ինչ փոխվեց համաճարակի ժամանակ, երբ մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեին, հետո սկսվեցին ողբերգական իրադարձությունները Ուկրաինայում, որոնք մտահոգություններ առաջացրին էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների վերաբերյալ, և, վերջապես, պետությունը սկսեց սուբսիդավորման նման ծրագրերը»: Հարկ է նշել, որ, լինելով ավելի քիչ հզոր, քան տանիքին տեղադրված գործընկերները, պատշգամբային կայանները ուղղված են մասամբ բավարարելու տնային տնտեսության կարիքները, դրանք կիրառություն գաջեթները լիցքավորելու կամ կենցաղային տեխնիկան սնուցելու համար են: Պետական ​​սուբսիդիաներն են զգալի խթան դարձել պատշգամբային արևային վահանակների աճող ժողովրդականության համար: 

Չնայած Գերմանիայում էներգակիրների գները կայունացել են 2022 թվականի իրենց գագաթնակետից ի վեր, դրանք մնում են Եվրոպայում ամենաբարձրներից: Սաքը խոստովանում է, որ պատշգամբի պանելներ ընտրելիս իր համար որոշիչ գործոն է դարձել տնտեսական օգուտը, այլ ոչ թե շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությունը։ Գերմանիայի կառավարությունն ակտիվորեն աջակցում է պատշգամբային արևային վահանակների տարածմանը` պարզեցնելով տեղադրման ընթացակարգը։ Սեփականատերերն այլևս պարտավոր չեն գրանցել այդ սարքերը, և բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են դրանք տեղադրել առանց սեփականատիրոջ կամ կառավարող ընկերության համաձայնության: Միրջամ Սաքը՝ Յենսի կինը, չնայած Գերմանիայում փոփոխական եղանակին, խորհուրդ է տալիս պատշգամբի արևային մարտկոցներ օգտագործել բոլորին, ովքեր հնարավորություն ունեն: Դա հեշտ է, իսկ գների միջակայքը թույլ է տալիս ընտրել ցանկացած բյուջեի տարբերակ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]