Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Ժամանց

«Եթե Մանոն աշխատանք չտաներ, գուցե ես այսօր դստերս հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի». Սարգիս Գրիգորյան

«Եթե Մանոն աշխատանք չտաներ, գուցե ես այսօր Նարեի հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի: Նա 2-3 անգամ միջամտել է շատ կոշտ, որ ես վերադառնամ իմ պարտավորությանն ու պատասխանատվությանը:

Նրա շնորհքն է, որ ես դստերս շնորհավորանքի տեսանյութը տեսա իմ ծննդյան օրը, որտեղ աղջիկս ասաց՝ հպարտ եմ քեզնով: Այդ բառերը նա ինձ երբեք չէր ասի, եթե Մանոն չլիներ իմ կողքին»,- Tete a Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով առաջին ամուսնությունից ունեցած իր ավագ դստեր և իր հարաբերությունների մասին, անկեղծացել է դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

Նա նշել է, որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարծես վերջացած լիներ իր համար, պատրաստ էր անգամ ինքնասպանության: 

«Երբ ծնվեց իմ երեխան, ինքս ինձ խոստացա, որ նա ամենաերջանիկը պիտի լինի ու, երբ հասկացա, որ չի ստացվում, իմ պատասխանատվությունից դուրս է այդ ամենը, ես մտա սխալ դաշտ:  Սկսեցի մտածել, որ այս կյանքը ինձ չի հետաքրքրում, ամեն ինչ սուտ է: Շատ դժվար էր այդ ժամանակ: Ես ու նախկին կինս լեզու չէինք գտնում իրար հետ: Եվ՛ իրեն էր հասկանալի, և՛ ինձ, որովհետև դժվար ժամանակաշրջան էր: Փառք Աստծուն, որ եկավ Մանոն ու եղավ այն, ինչ եղավ:

Հայրս ևս շատ օգնեց ինձ այդ հարցում: Նա հիվանդ էր այդ ժամանակ ու ինձ կարևոր մի բան ասաց, որն ինձ շատ օգնեց: Ասաց՝ աշխարհում միշտ ուժեղներին, հաջողակներին ու կայացածներին են սիրում: Գնա, կայացիր, ստեղծիր, հասիր վերև ու քո աղջիկը կգա քո հետևից: Այդպես էլ եղավ»,- անկեղծացել է Սարգիսը: