Coca-Cola-ն եվրոպական շուկայից հետ է կանչում ըմպելիքները՝ քիմիական քլորատի բարձր մակարդակի պատճառով
Coca-Cola-ի եվրոպական ստորաբաժանումը (Coca-Cola Europacific Partners Belgium) զանգվածաբար հետ է կանչել հայտնի ըմպելիքների խմբաքանակներ՝ դրանցում թունավոր քլորատների բարձր մակարդակի պատճառով, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ սա վերաբերում է Coca-Cola, Sprite, Fanta, Fuze Tea, Minute Maid, Tropico ապրանքանիշերի՝ տարաներով և շշերով ըմպելիքներին, որոնք շրջանառության մեջ են գտնվում 2024 թվականի նոյեմբերի վերջից։
Ըմպելիքները վաճառվել են Բելգիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։
Խնդիրը բացահայտվել է Coca-Cola-ի՝ Գենտում գտնվող արտադրամասում պլանային ստուգման ժամանակ:
«Մենք հստակ թիվ չունենք, բայց ակնհայտ է, որ խոսքը մեծ թվի մասին է», - AFP-ին ասել է Coca-Cola Europacific Partners Belgium-ը: Coca-Cola-ի եվրոպական ստորաբաժանումը վստահեցրել է, որ ըմպելիքների մեծ մասը, որոնցում քլոր է հայտնաբերվել, արդեն հանվել են խանութների դարակներից։
Coca-Cola-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է. «Անկախ փորձագիտական վերլուծությունը եզրակացնում է, որ սպառողների համար ցանկացած ռիսկ շատ ցածր է»:




















Լեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բե...
Իրանն ու Իսրայելը, Ռուսաստանի միջնորդությամբ, համաձայնել էին չհարձшկվել միմյանց վրա. WP
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային ար...
Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը
Մենք կլուծենք գործազրկության խնդիրը և կկտրենք փոքր բիզնեսի կախվածությունը կառավարությունից
Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վեր...
Եթե ընդդիմության մեկ բևեռ ձևավորվի, ես պատրաստ եմ այդ ցուցակում չլինել
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել
Երկու իրականություն