Մեր թշնամին Զելենսկին է. Սլովակիայի վարչապետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նիստում շարունակել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման վերաբերյալ քննարկումը` նախագահ Վլադիմիր Զելենսկին անվանելով Սլովակիայի «թշնամի»: Այս մասին գրում է e.dennikn.sk կայքը:
«Մեր թշնամին Զելենսկին է։ Զելենսկին է առաջացրել մեր խնդիրները։ Ես նրան չեմ սիրում, քանի որ նա վնասում է Սլովակիային», - ասել է Ֆիցոն։
Վերջինիս հայտարարությունը վերաբերում է Սլովակիա-Ուկրաինա հարաբերությունների սրմանը, ինչն առաջացել է այն բանից հետո, երբ Զելենսկին 2025-ի սկզբից դադարեցրել է երկրի տարածքով Ռուսաստանից գազի տարանցումը Սլովակիա։
Մասնավորապես, Սլովակիայի վարչապետը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու վերջին հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է Ադրբեջանից եվրոպական երկրներ գազի տարանցում կազմակերպել:
Ֆիցոն ասել է, որ Ուկրաինայի նախագահին այլ բան չի մնում, քան խոսել «Ադրբեջանից գազի տարանցման մասին»:
Նա կրկնել է, որ Բրատիսլավան «ամենաիրատեսական» տարբերակն է համարում միայն ռուսական գազի տարանցումը վերականգնելը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի