Լևանդովսկին պատասխանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հարցին
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ չնայած իր տարիքին, նա շարունակելու է հանդես գալ մոտիվացված։
36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ տարիքն իր համար խոչընդոտ չէ․ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին Polsat Sport-ին տված հարցազրույցի ժամանակ։
Նա նաև ավելացրել է, որ իրեն լավ է զգում «Բարսելոնայում»․ «Ամեն ինչ շատ լավ է, թե՛ ակումբի ներսում, և թե՛ երկրպագուների շրջանում: Ես երջանիկ եմ և չեմ մտածում կարիերան այլ տեղում շարունակելու մասին»:
Այս մրցաշրջանում լեհ հարձակվողը մասնակցել է 30 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի