Յամալը գնահատել է «Ոսկե գնդակ» ստանալու իր շանսերը

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը գնահատել է «Ոսկե գնդակ» ստանալու իր շանսերը։
«Ոսկե գնդա՞կ». հուսով եմ, որ կարժանանամ այդ մրցանակին, քանի որ դա կնշանակի, որ «Բարսելոնան» շատ տիտղոսներ է նվաճել»,- ասել է Յամալը «Ատալանտայի» դեմ խաղից հետո (2:2)։
17-ամյա խաղացողն ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։