Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Սուրճը կթանկանա 20-30%-ով

Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ–մայիս ամիսներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Հայտնել էինք, որ «Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները հասնում են նոր, ռեկորդային ցուցանիշի` մեկ տոննան 8 հազար դոլար։ «Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի համար մոտ 5 ու կես հազար դոլար է: Հունվարի սկզբից ֆյուչերսները թանկացել են ավելի քան 15 %-ով։

«Այսինքն` ամենաուշը 2-3 ամիս անց Հայաստանում սուրճը 20-30 %–ով կթանկանա։ Ով ունի հին խմբաքանակ, կարող է ներկայիս գինը պահել մինչև նոր խմբաքանակի ստացումը։ Թանկացումը կտարածվի բոլոր տեսակի սուրճերի վրա։ Գնաճ նկատելի կլինի նաև շոկոլադի շուկայում, մոտ երկու անգամ թանկացում կնկատվի»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` թանկացման հիմնական պատճառը Բրազիլիայում, Կոլումբիոյում և Վիետնամում եղանակային պայմաններն են, որտեղ կամ երաշտներ են, կամ ամենօրյա անձրևներ, որի հետևանքով բերքը պակասում է։

Նույն խնդիրն առկա է նաև կակաոյի շուկայում։ Հիմնական արտադրող երկիրը Կոտ դ’Իվուարի Հանրապետությունն է, որտեղ ևս եղել է եղանակային պայմանների փոփոխություն, որի պատճառով կակաոն թանկացել է։

Նրա խոսքով` «Արաբիկա» տեսակի սուրճը վաճառվում է Նյու Յորքի բորսայում, իսկ «Ռոբուստա» տեսակի սուրճը` Լոնդոնի բորսայում։ Այդ երկու բորսաներն են որոշում սուրճի միջազգային գինը։ Մեծ խաղացողներն օգտվում են իրավիճակից ու բարձրացնում են սուրճի գինը, որպեսզի գերշահույթ ստանան։

Հովսեփյանը շեշտեց, որ 1972 թվականից այս կողմ սուրճի նման թանկացում չի եղել։