Եվրոպացիների վրա ծիծաղում էին, բայց արևային էներգիան իսկապես փոխարինեց ռուսական գազին. դրական վիճակագրություն
Այսօր Եվրոպայում գրեթե յուրաքանչյուր երկրորդ կիլովատը գալիս է վերականգնվող էներգիայի աղբյուրներից։ Հանածո վառելիքի մասնաբաժինը կազմում է ընդամենը մեկ երրորդը:
Անկախ էներգետիկ հետազոտությունների Ember վերլուծական կենտրոնը հրապարակել է իր ԵՄ Էլեկտրաէներգիայի արտադրության 2024 թվականի պատկերը և հեռանկարները վերլուծելով էլեկտրաէներգիայի արտադրության և պահանջարկի տարեկան տվյալները 27 երկրներում, գրում է nashaniva.com–ը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ արևային էներգիայի արտադրությունը տարվա ընթացքում աճել է 22 %-ով համեմատած 2023 թվականի հետ և առաջին անգամ առաջ է անցել ածուխից, որն էներգիայի երրորդ խոշոր աղբյուրից տեղափոխվել է վեցերորդ տեղը (ընդհանուր արտադրության 9,8 %-ը): Արևային էներգիան այժմ կազմում է ընդհանուր արտադրության 11 %-ը։
Արևային էներգիայի արտադրությունն աճում է ԵՄ բոլոր երկրներում, մինչդեռ ածուխն ավելի ու ավելի մարգինալ է դառնում: ԵՄ երկրների կեսից ավելին կա՛մ չունի ածխի էներգիա, կա՛մ դրա մասնաբաժինը նրանց էներգետիկ հաշվեկշռում 5 %-ից էլ պակաս է։
Միաժամանակ հինգերորդ տարին անընդմեջ գազի սպառման նվազում է նկատվում։ Հեղինակները նշում են, որ ածխի պահանջարկի ևս մեկ անկման հետ մեկտեղ դա նվազեցրել է էլեկտրաէներգիայի ոլորտի ընդհանուր արտանետումները 2024 թվականին մինչև 2007 թվականի գագաթնակետի կեսից էլ ցածր:
Ինչպես նշվել է վերլուծության մեջ, քամու և արևային էներգիայի ընդլայնման շնորհիվ վերականգնվող էներգիայի աղբյուրները 2019 թվականի 34 %-ից աճել են մինչև 47 % 2024-ին, մինչդեռ հանածո վառելիքի մասնաբաժինը նվազել է 39 %-ից մինչև պատմական նվազագույնը՝ 29 %–ի:
Զգալի առաջընթացն օգուտներ է բերել արտանետումների կրճատումից դուրս: Քամու և արևային էներգիայի կառուցվածքային աճը նվազեցրել է ԵՄ հանածո վառելիքի ներմուծման օրակարգը և խոցելիությունը ներմուծվող գազից:
Փորձագետները գնահատում են, որ առանց քամու և արևային հզորությունների ավելացման 2019 թվականից ի վեր, ԵՄ-ն կներկրեր 92 միլիարդ խորանարդ մետր ավելի գազ և 55 միլիոն տոննա ավելի շատ ածուխ, ինչը կարժենար 59 միլիարդ եվրո:
Ինչպես նշում են հեղինակները, արևային էներգիան է շարունակում մնալ ամենաարագ աճող էներգիայի աղբյուրը ԵՄ-ում, սակայն աճը պահպանելու և սպառողների կողմից արևային էներգիայից լիարժեք օգուտ քաղելու համար եվրոպական էներգետիկ համակարգը պետք է դառնա ավելի ճկուն և մեծացնի էներգիան կուտակելու կարողությունները։
2024 թվականին արևային էներգիայի մեծ քանակությունն օգնել է իջեցնել էլեկտրաէներգիայի միջին օրվա գները, երբեմն նույնիսկ հանգեցնելով «բացասական գների», որտեղ ավելցուկային մատակարարումը ստիպել է էլեկտրաէներգիան շուկաներում վաճառվել զրոյից ցածր գներով:
Մեկ տարում էլեկտրաէներգիայի «բացասական գների» տեսակարար կշիռը կրկնապատկվել է 2023 թվականի ընդհանուր ժամանակի 2 %-ից մինչև 2024 թվականին միջինը 4 %-ի։ Ember–ը նշում է, որ այս երևույթը նկատվել է ԵՄ գրեթե բոլոր երկրներում։
Էլեկտրաէներգիայի գների նման տատանումները կարող են օգնել սպառողներին նվազեցնել իրենց հաշիվները, եթե պահանջարկը տեղափոխվի այն ժամանակահատվածներին, երբ արևային էներգիան առատ է, ասում են վերլուծական կենտրոնում: Մատակարարները կարող են նաև պահեստավորել արտադրության պիկ ժամերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան և այն բաշխել, երբ պահանջարկը կրկին մեծանա, օրինակ երեկոյան:
Ember–ի խոսքով վերջին տարիներին զգալիորեն աճել է էներգիայի պահպանման մարտկոցների արտադրությունն ու տեղադրումը։ Նրանց միացյալ հզորությունը 2023 թվականին հասել է 16 ԳՎտ-ի՝ 2022 թվականի 8 ԳՎտ-ի դիմաց: Այնուամենայնիվ, այդ հզորությունը կենտրոնացված է հիմնականում մի քանի երկրներում, 2023 թվականի վերջին առկա մարտկոցների 70 %-ը գտնվում էր Գերմանիայում և Իտալիայում:
Ինչպես նշում են փորձագետները, արագ անցումը դեպի մաքուր էներգիա և ճկունության բարձրացման լուծումների իրականացումը դառնում են ԵՄ մրցունակության հիմնական գործոնները, ընդ որում էներգիայի վերականգնվող աղբյուրները և պահեստավորման համակարգերը դառնում են էներգիայի անցման հիմնական հենասյուները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ԱՄՆ-ն դադարեցրել է Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը
Եթե եվրոպացիները հանկարծ որոշեն վերադառնալ ռուսական շուկա՝ խնդրեմ, բայց հաշվի կառնենք ներկայիս իրողո...
Ծախսվել է ավելի քանի 20մլն եվրո գումար միայն սառեցված տոկոսների համար, ոչ մի մետր օդային գիծ չի կառո...
Մինչև Սամվել Կարապետյանը իր ﬕջոցներից 540 ﬕլիոն դրամ էր ներդնում ﬔր երկրում, Փաշինյանն այլ «ներդրում...
«Երազում եմ, որ ուղղակի իրար նկատմամբ մի քիչ ներողամիտ լինենք». Խորեն Լևոնյան
Ժիրայր Լիպարիտյանի ուրացումը, Ալիևի խոսնակները Հայաստանում. Էդմոն Մարուքյան
«Եկեղեցին մեր հոգևոր ամրոցն է, և մենք մեր ձևով պաշտպանելու ենք այն»․ Նարեկ Կարապետյան
Աշխատանքային այցի ժամանակ մեր հայրենակիցների հետ ունեցած հանդիպումներից մի դրվագ․ «Մեր ձևով»
Եկեղեցու դեմ նոր գրոհ. իշխանության վտանգավոր ծրագիրը
Նոր բաժին Idram&IDBank-ում