Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Ովքեր և ինչպես կարող են օգտվել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից. մանրամասներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի ձևաչափով մանրամասներ է ներկայացրել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ: 

Հարց ու պատասխանն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։ 

Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։ 

Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարող եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։

Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։  

Այս պահին չունեմ աշխատանք, բայց առաջիկա ամսվա ընթացքում անցնելու եմ աշխատանքի. այդ դեպքում արդյոք կարող եմ օգտվել աջակցության ծրագրից։

Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել աջակցության ծրագրում ընդգրկվելու համար։ Ի դեպ, աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև այս հարթակից։ 

Ունեմ երեք վարկ, որոնց մայր գումարի հանրագումարը կազմում է 1 մլն 100 հազար դրամ։ 150 հազար դրամը վճարելու դեպքում՝ արդյոք կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։

Այո՛, կարող եք համարվել ծրագրի շահառու, քանի որ այս դեպքում բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր կլինի 1 մլն դրամից։ 

Զինվորական եմ, արդյոք կարող եմ դիմել և օգտվել ծրագրից: 

Ուժային կառույցներում աշխատող/ծառայողների մասով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ լուծումներ, որոնք կապահովվեն միջոցառման առաջիկա բարեփոխումների շրջանակում։  

Եթե վարկը չլիցենզավորված կազմակերպությունից է, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։

Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող անձինք։ 

Ծրագրի շահառու դառնալու դեպքում՝ որքա՞ն աջակցություն կստանամ պետությունից։ 

Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվող աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի Ձեր անհուսալի վարկային պարտավորության մարմանը. այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։  Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։  

Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։

Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են այս հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել տվյալ հարթակ, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։