Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան

Չինաստանը հայտարարել է տիեզերքում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու մտադրության մասին, որը միկրոալիքային ճառագայթման միջոցով էներգիա կհաղորդի դեպի Երկիր: Նախագիծը, որը լինելու է հավակնոտ տիեզերական ծրագրի մի մասը, ներառում է նոր ծանր հրթիռների օգտագործում՝ արևային էլեկտրակայանի բաղադրիչներ ուղեծիր հասցնելու համար, գրում է pravda.ru–ն:

Նոր էլեկտրակայանը կգտնվի գեոստացիոնար ուղեծրում՝ Երկրից 36000 կմ բարձրության վրա և կզբաղեցնի մոտ 1 կմ լայնությամբ տարածք։ Դրա նշանակությունն արդեն համեմատվել է չինական Three Gorges Dam-ի՝ Երեք կիրճերի ամբարտակի աշխարհում ամենամեծ հիդրոէլեկտրակայանի նախագծի հետ: Այդ ամբարտակը տարեկան արտադրում է 100 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ինչպես նշել է Long March հրթիռի գլխավոր կոնստրուկտոր Լոնգ Լեհաոն, այդ նախագծի իրականացումը «համազոր է Երեք կիրճերի ամբարտակն ուղեծիր տեղափոխելուն»:

Իսկ որո՞նք են տիեզերական արևային էներգիայի առավելությունները: Երկրի վրա արևային մարտկոցները բախվում են այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք են ամպերի ծածկույթը և արևային ճառագայթման մթնոլորտային կլանումը: Տիեզերքում արևի լույսի ինտենսիվությունը մոտավորապես 10 անգամ ավելի է, ինչը խոստումնալից լուծում է տիեզերքում արևային էներգիայի արտադրության համար: Այդ տեխնոլոգիան կարող է ապահովել էներգիայի կայուն աղբյուր, որն անկախ է օրվա ժամից և եղանակային պայմաններից:

Հիմնական մարտահրավերը մնում է բոլոր բաղադրիչներն ուղեծիր հասցնելը: Այդ նպատակով Չինաստանը մշակում է նոր բազմակի օգտագործման ծանր հրթիռ՝ Long March-9, որը կարող է բարձրացնել մինչև 150 տոննա բեռ: Հրթիռը հիմք կհանդիսանա նաև Չինաստանի լուսնային ծրագրի համար, որը նաև ներառում է միջազգային լուսնային բազայի կառուցումը մինչև 2035 թվականը:

Տիեզերական արևային կայանների հարցում Չինաստանը միակը չէ:

Նման տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ երկրներ։ Նման կայանների ներուժն ուսումնասիրում են նաև ամերիկյան Lockheed Martin և Northrop Grumman ընկերությունները, Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) և ճապոնական JAXA տիեզերական կազմակերպությունը։ Մասնավորապես, JAXA-ն այս տարի նախատեսում է ցուցադրական արբանյակ արձակել տեխնոլոգիան գնահատելու համար։

Չնայած առաջընթացին, տիեզերական արևային կայանների նախագիծը բախվում է մի շարք տեխնիկական և տնտեսական մարտահրավերների, ներառյալ բարձր մեկնարկի ծախսերը, ուղեծրի հավաքման դժվարությունները և Երկիր էներգիայի փոխանցման անվտանգությունը: Այնուամենայնիվ, եթե ամեն ինչ հաջողությամբ իրականացվի, ապա այդ գաղափարը կարող է վերափոխել էներգետիկ արդյունաբերությունն ապահովելով վերականգնվող էներգիայի գրեթե անսպառ աղբյուր:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]