ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան մի շարք խոշոր լրատվամիջոցների վճարումները
ԱՄՆ գործադիր իշխանությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press թերթերի ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, ով ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE):
Խոսքը բոլոր դեպքերում ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այդ լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների վճարման մասին է։ Մասկի խոսքով, Պետդեպարտամենտը դադարեցրել է Associated Press-ին վճարումները, գանձապետարանը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունները, իսկ Ազգային Օդագնացության և տիեզերական հետազոտությունների վարչությունը (NASA) հրաժարվել է Politico-ի ծառայություններից:
ԱՄՆ կառավարությունը կչեղարկի իր տարեկան մոտավորապես 8 միլիոն դոլար արժողությամբ բաժանորդագրությունը Politico-ին, չորեքշաբթի ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նա նշել է, որ Politico-ն փաստացի սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների կողմից, և DOGE թիմն արդեն սկսել է աշխատել թերթին վճարումները չեղարկելու ուղղությամբ: Այժմ Մասկի վարչությունը սկսել է այլ լրատվամիջոցների բաժանորդագրությունների համար ԱՄՆ դաշնային ծախսերի աուդիտ: Ավելի վաղ նա կտրուկ դեմ էր արտահայտվել պետական միջոցներով ԶԼՄ-ների ֆինանսավորման պրակտիկային։
Թրամփը Մասկին նշանակել է DOGE կոչվող գործակալության ղեկավար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NBC News-ը, չնայած իր անվանը, DOGE-ն լիարժեք ստորաբաժանում չի լինի դաշնային կառավարության կազմում. նման գործակալության ստեղծումը պահանջում է Կոնգրեսի հավանությունը: Թրամփն ասաց, որ DOGE-ն «կտրամադրի արտաքին խորհրդատվություն և առաջնորդություն»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի