Մասկն առաջարկել է 97,4 մլրդ դոլարով գնել OpenAI-ը. վերջինիս ղեկավարը մերժել է՝ առաջարկելով 97,4 մլրդ-ով գնել X-ը
Միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկի գլխավորած ներդրողների խումբն առաջարկել է 97,4 միլիարդ դոլար՝ գնելու արհեստական բանականության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկը՝ OpenAI-ը ղեկավարող կազմակերպությունը: Այս մասին հայտնում է apnews.com-ը:
Մասկի փաստաբան Մարկ Թոբերոֆի խոսքով՝ Մասկը և նրա արհեստական բանականության ստարտափը՝ xAI-ը, ինչպես նաև ներդրումային ընկերությունների կոնսորցիումը ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել ChatGPT ԱԲ հավելվածն արտադրողին։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը շտապել է մերժել Մասկի առաջարկը՝ ասելով. «Ո՛չ, շնորհակալություն, բայց եթե ցանկանաք, մենք կգնենք Twitter-ը 9,74 միլիարդ դոլարով»:
Մասկը 2022 թվականին 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը, և այն վերանվանել X:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մասկը և Ալթմանը, որոնք միասին օգնել են OpenAI-ի ստեղծմանը 2015 թվականին, այնուհետև մրցել են այն հարցի շուրջ, թե ով պետք է ղեկավարի ընկերությունը: Երկուսը տևական ժամանակ հակասություններ են ունեցել ստարտափի ղեկավարման շուրջ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի