Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայում մեկնարկած FMF -2026 միջազգային ֆորումինԱրկտիկական ցուրտ օդային հոսանքները Հայատանում են․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Հանրապետությունում ձյուն է տեղում․ ճանապարհներին բուք է, մերկասառույց Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. Թրամփ
Տնտեսություն

Ո՞վ ձեզ փաստաթուղթ չի տալիս, կարող ենք գնալ նրանց հետևից. Փաշինյանը՝ հարկային փոփոխություններից դժգոհող տնտեսվարողներին

«Առք ու վաճառքով զբաղվող, շրջանառության հարկ վճարողների 61.7 տոկոսը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն, ստացվում է, որ օրական 27 հազար դրամի առևտուր են անում։ Ամբողջ տարվա ըննթացքում նրանք վճարում են 500 հազար դրամ հարկ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններին։

«Մենք հարկերը նվազեցրել ենք, ասել ենք՝ երբ քաղաքացին իր ապրանքաշրջանառությունն օրինակ ձևով փաստաթղթավորում է, հարկերը նվազում են, դառնում են 1 տոկոս»,–շեշտեց Փաշինյանը։

Նա նշեց, որ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի քաղաքացիները աշխատեն օրինական տիրույթում։ Փաշինյանն ասաց, որ նոր ներդրված համակարգի գործարկումից մի քանի ամիս անց կդիտարկվեն արդյունքները։

«Շրջանառության հարկի համակարգը բիզնեսի համար մոտիվացիա չի ստեղծում, որ այն մեծանա։ Եթե մենք գնանք ու տեսնենք վիճակագրությունը, և տեսնենք, որ մեր հաշվարկը սխալ է, չենք զլանա մեր սխալն ընդունել։ Բայց որ առանց փաստարկի ասում են՝ ճիշտը սա է, կարծում եմ դա ճիշտ խոսակցություն չէ։ Իսկ երբ ասում են՝ մեզ փաստաթուղթ չեն տալիս, ո՞վ չի տալիս, մենք ուզում ենք հասկանալ՝ էդ ով ա, որ չի տալիս։ Մենք պատրաստ ենք գնալ այդ փաստաթուղթ չտվողների հետևից»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։