Nissan-ը, Honda-ն և Mitsubishi-ն պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին
Այսօր՝ փետրվարի 13-ին, ճապոնական Nissan, Honda և Mitsubishi ավտոարտադրողները պաշտոնապես հայտարարել են միաձուլման բանակցությունները դադարեցնելու մասին։ Այսպիսով, ընկերությունները հաստատել են բանակցությունների ձախողման մասին նախկինում տարածված ոչ պաշտոնական տեղեկությունը։
Այսօր ընկերությունները պարզաբանել են, որ շարունակելու են համագործակցել էլեկտրամոբիլների մշակման և արտադրության ոլորտում, դա տեղի կունենա անցած տարվա օգոստոսի 1-ին ստորագրված հատուկ գործընկերության համաձայնագրի շրջանակնում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, միաձուլման բանակցությունների ձախողման պատճառները կարող էին լինել երեք կոնցեռնների կորպորատիվ կառավարման կառուցվածքների չափազանց էական տարբերությունները, ինչպես նաև ապագա միացված ընկերության կառուցվածքի հետ կապված տարաձայնությունները: Ըստ տեղեկությունների՝ Honda-ն ցանկանում էր նոր ընկերությունում Nissan-ը դարձնել ընդամենը ստորաբաժանում, ինչին Nissan-ը պատրաստ չէր:
Nissan-ի, Honda-ի և Mitsubishi-ի՝ բանակցությունները դադարեցնելու մասին հայտարարությունից հետո թայվանական Foxconn ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել Nissan-ի բաժնետոմսերը: Այսպիսով, Foxconn-ը ճապոնական ավտոարտադրողին կտրամադրի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ միջոցներ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի