Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Աշխարհ

14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել

Հնդկաստանից 14-ամյա «մարդ-հաշվիչը» փորձության է ենթարկել իր մտավոր ունակությունները և մեկ օրում գերազանցել Գինեսի վեց ռեկորդները, գրում է UPI-ն։

Մահարաշտրայից 14-ամյա Արյան Շուկլան իտալական Lo Sho Dei հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ մոտ մեկ տարի առաջ սահմանեց իր առաջին Գինեսի համաշխարհային ռեկորդը, երբ գերազանցեց 50 հնգանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարման ռեկորդը:

Ընդամենը 25,19 վայրկյանում այդ սխրանքը գործած Շուկլան, Գինեսի ռեկորդների գրքի կողմից հրավիրվել է Դուբայ և այժմ արդեն ևս վեց տիտղոս ունի:

Մեկ օրվա ընթացքում Շուկլան գերազանցել է 100 քառանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարման ռեկորդները (30,9 վայրկյան), 200 քառանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարումը (1 րոպե 9,68 վայրկյան), 50 հնգանիշ թվերի ամենաարագ մտավոր գումարումը (18,71 վայրկյան), ամենաարագ ժամանակը քսանանիշ թվերի բաժանումը  տասնանիշ թվերի վրա (5 րոպե 42 վայրկյան), ամենաարագ ժամանակը՝ երկու հնգանիշ թվերի մտավոր բազմապատկումը (51,69 վայրկյան) և երկու ութանիշ թվերի մտավոր բազմապատկման ամենաարագ ժամանակը (2 րոպե 35,41 վայրկյան):

Շուկլան, ում Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում «մարդ-հաշվիչ» են անվանել, ասում է, որ օրական հինգից վեց ժամ մաթեմատիկա է սովորում, որպեսզի մրցումների համար միտքը հստակ պահի: