Բեյրութում վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ ուժերի փոխհրամանատարը
Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի (ՄԱԿ ԺՈւ) փոխհրամանատարը ուրբաթ վիրավորվել է այն բանից հետո, երբ Բեյրութի օդանավակայան խաղաղապահներ տեղափոխող ավտոշարասյունը «դաժան հարձակման է ենթարկվել», տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ ԺՈւ-ին:
Առաքելությունը լիբանանյան իշխանություններից պահանջել է լիարժեք եւ անհապաղ հետաքննություն անցկացնել եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել, նշվել է հայտարարությունում։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է շաբաթ օրը տեղի ունեցած հարձակումը՝ ասելով, որ անվտանգության ուժերը չեն հանդուրժի որեւէ մեկին, որը կփորձի ապակայունացնել երկիրը, նշվել է նախագահի գրասենյակի հայտարարությունում:
Լիբանանի պետական NNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ներքին գործերի նախարար Ահմադ ալ-Հաջարը շաբաթ արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ անվտանգության իրավիճակը քննարկելու համար:
«Նա հաստատել է, որ Լիբանանի կառավարությունը մերժում է այս հարձակումը, որը հանցագործություն է համարվում ՄԱԿ ԺՈւ-ի դեմ»,- հայտնել է NNA-ն:
Նա նաեւ հանձնարարականներ է տվել՝ աշխատանք տանել մեղավորներին հայտնաբերելու եւ նրանց համապատասխան դատական մարմիններ ուղարկելու ուղղությամբ։ ԱՄՆ-ը դատապարտել է հարձակումը, որի հետեւանքով վիրավորվել են ՄԱԿ խաղաղապահները: Պետդեպարտամենտի հայտարարությունում ասվել է, որ հարձակումն իրականացվել է «իբր «Հեզբոլլահի» կողմնակիցների խմբի կողմից»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի