Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն ՔոչարյանՊետական բուհերը ֆինանսապես պահում են ուսանողները, բայց վերահսկում են քաղաքական իշխանության ներկայացուցիչները. Մենուա ՍողոմոնյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են ՓաշինյանինԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե ձեր դիմաց դուրս գաՍա միայն հնարավորություն է բացում ՀՀ-ի համար գնել պրոյեկտ ԱՄՆ-ից․ Ռոբերտ ՔոչարյանԱտոմային էներգետիկան ԱՄՆ-ում չափազանց թանկ է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքումՊետք է սթափվել, լրջանալ և լուրջ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր ռեգիոնում և մեր պետականության շուրջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն ժողովրդի կողքին՝ ներդրումներ առողջապահության և բնապահպանության ոլորտումԽնդիրը ոչ թե պատերազմի և խաղաղության մեջ է, այլ խաղաղությունը ապահովելու միջոցների․ Ավետիք ՉալաբյանԵպիսկոպոսները կհավաքվեն Ավստրիայում՝ ի հեճուկս Փաշինյանի Անողնաշարության մաստեր-կլաս Հանրային հեռուստատեսությունից Փաշինյանը վերջնականապես յուրացրեց Սահմանադրական դատարանը Տարեցների համար հանրային տրանսպորտը պետք է լինի անվճար. Հ. ԿամենդատյանՔՊ խմբակի ընտրության արդյունքում տաս համար ստացած անձը տապալել է աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման գործընթացը. Հրայր Կամենդատյան2018-ից հետո ժողովրդի մոտ կեղծ դրական սպասումներ առաջացան, որ վարկերի տոկոսներ, տույժեր, տուգանքներ, բոլորը պետությունն է մարելու. Նաիրի Սարգսյան Նույնիսկ սոցիալական խնդիրները բավարար են, որ ժողովուրդն այս անգամ չընտրի Փաշինյանին. Աննա Կոստանյան Իշխող ուժի ընդունած օրենքը հենց «ՀայաՔվե»-ի դեմ է․ Ատոմ Մխիթարյան.Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ընտրությունն է որոշելու երկրի և իրենց վաղվա օրը․ Արմեն Մանվելյան Մարդիկ մոտեցել ինձ շնորհակալություն են հայտնել. Մեսրոպ Մեսրոպյան
Մշակույթ

«Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն մեկտեղել է տարբեր ժամանակաշրջանների հայ գրողների՝ ճգնաժամից դուրս գալու ելքերը

Գիրքը լավագույն և մնայուն նվերն է: Այս մտքի հետ համակարծիք է Shtigen Group-ը: Նախորդ տարի գործընկերների համար ամանորյա կոորպորատիվ նվերների փնտրտուքի արդյունքում որոշել են հետաքրքիր՝ «Դեպի աղբյուրը լույսի» ժողովածուն ստեղծել: Shtigen Group-ի հանրային կապերի ղեկավար Արփի Հարությունյանն ասում է՝ իրենց համար կարևոր է, որ յուրաքանչյուր նվեր ունենա գաղափարական առանցք:

«Ամանորի կոորպորատիվ նվերների մասին մտածում էինք դեռևս ամռանը: Ցանկանում էինք ստեղծել նվեր, որը հետագիծ կունենա: Սա առաջ բերեց գիրք ստեղծելու գաղափարը: Հաջորդիվ մտածում էինք, թե այդ գրքում ինչեր պետք է ամփոփված լինեն: Գաղտնիք չէ, որ 2020 թ.-ից մեր կյանքի օրակարգը փոխվել է, մտածում ենք այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Ելքերի փնտրտուքը մեզ տարավ հայ մեծերի մոտ: Ցանկանում էինք հասկանալ, թե նրանք ինչպես են փնտրել, գտել ու առաջարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները»,-ասում է Հարությունյանը: Փնտրտուքների արդյունքում նաև պարզվել է, որ նման ժողովածու Հայաստանում առաջին անգամ է հրատարակվելու:

Բավականին բարդ ճանապարհ են անցել գիրքը կազմողները: «Առաջին ու կարևոր հարցն էր՝ ովքե՞ր պետք է ընդգրկված լինեն այդ ժողովածուում: Կանգ առանք գրողների վրա: Ներկայացված են բոլոր դարաշրջանները, բայց առավելապես 19-րդ դարը: Բավականին ծավալուն քննարկումներ ենք ունեցել, թե ո՞ր հեղինակները պետք է այս գրքում ընդգրկվեն, ո՞ր ստեղծագործությունները գուցե մեր օրերում սխալ ընկալվեն կամ սխալ ուղղորդեն: Գրքի նպատակն է, որ մարդը սկսի մտածել և ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնի նաև այս գրքի միջոցով»,-նշում է նա:

Ժողովածուի վերնագրի ընտրության ժամանակ կանգ են առել Դանիել Վարուժանի «Դեպի աղբյուրը լույսի» արտահայտության վրա՝ այն ընկալելով թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստներով: «Ուղիղ, որովհետև այն ընկերությունը, որը մենք ենք ներկայացնում, գործունեություն է ծավալում վերականգնող էներգետիկայի ոլորտում, իսկ էներգետիկան և լույսը փոխկապակցված են ուղղակիորեն: Անուղղակի իմաստով, որ ճգնաժամից դուրս տանող ճանապարհը լույսի ճանապարհն է»,-եզրափակում է Արփի Հարությունյանը:

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը, անդրադառնալով իրենց ընկերության մտահղացմամբ և պատվերով ստեղծված ժողովածուին, ասում է՝ իրենց ամենօրյա աշխատանքում անմասն չեն մարդկանց ցավերից ու մտորումներից, որոնք վերջին հինգ տարվա ընթացքում շատերին փակուղու առջև են կանգնեցրել: «Գործընկերների և աշխատակիցների հետ հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ կարծես փակուղու առջև ենք կանգնած: Մեր ժողովրդի պատմությունը բավականին բարդ փուլեր է ունեցել: Ցանկացանք տեսնել, թե ինչպես են հայ մեծերը նման իրավիճակներում շփվել իրար հետ, ինչպիսին է եղել նրանց նամակագրությունը, հրապարակախոսությունը, ինչպիսին է եղել նրանց շփումը տարբեր ֆորմատներում: Արդյունքում մեկ ժողովածուի մեջ հավաքագրվեցին մեր գրողներից շատերի խոհերը, նամակներն ու հոդվածները»,-ասում է Շեկյանը:

Նրա խոսքով, դրանք կարող են այնքան էլ միանշանակ չթվալ, երբեմն նույնիսկ իրարամերժ լինել: «Մեր նպատակն է, որ մարդիկ գիտակցեն՝ իրավիճակը, որում ներկայումս հայտնվել ենք, յուրահատուկ և եզակի չէ: Մեծ հաշվով սա մի դրվագ է պատմության մեջ, որից պետք է կարողանանք ելք գտնել: Միևնույն ժամանակ այս գիրքը ոչ թե պատասխաններ գտնելու տեղեկատու է, այլ ինչ-որ իմաստով երկխոսություն է հեղինակների հետ: Յուրաքանչյուրն իր համար կարևոր մի բան է գտնելու: Այն արժեք ստեղծող գիրք է»,-նշում է նա:

Գիրքը լույս է տեսել Shtigen Group-ի կոորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերի շրջանակում: Ընկերության հիմնադիր տնօրենի հավաստմամբ, այս ուղղությամբ իրենց աշխատանքը միանշանակ շարունակություն կունենա, իսկ թե ինչպիսին կլինի այդ շարունակությունը, ցույց կտա ժամանակը:

 «Դեպի աղբյուրը լույսի» գիրքը բաղկացած է 124 էջից, ներառված է 30 հեղինակ՝ Խորենացուց մինչև մեր օրեր: Գրականագետ, գրքի կազմող Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ գիրքը ծնվել է մեր ժամանակներում մեր հասարակությանն օգտակար լինելու ցանկությունից: «Գրքում կարծես անծանոթ որևէ մտքի, նամակի կամ հոդվածի ընթերցողը չի հանդիպի, բայց բոլորը միավորել մեկ գրքում, սա առաջին անգամ է արվում: Կտեսնեք, թե մեր գրողներն ինչ ելքեր են առաջարկել մեր ժողովրդի համար դժվար ու ողբերգական պահերին: Մեզ սովորաբար ասում են՝ պատմությունից դասեր չենք քաղում, չգիտենք, թե ինչպես կիրառել պատմության փորձը, այս գիրքը հրաշալի հնարավորություն է ի մի բերված տեսնելու պատմության բոլոր դասերը: Այս գրքում դժվար ճշմարտություն կա, որը գուցե մեր օրերում մի քիչ ցավալի հնչի: Այս գիրքը նաև այն մասին է, որ այնպես չէ, թե հիմա ապրում ենք ամենադժվար ժամանակներում, եղել են ավելի ծանր ժամանակներ, հիմա մենք խարիսխ ունենք պետության տեսքով, իսկ եղել են ժամանակներ, երբ պետականություն չենք ունեցել»,-նշում է գրականագետը:

Հավելում է՝ գիրքը կազմելիս փորձել են հասկանալ՝ մեր գրողներն իսկապե՞ս հետամուտ են եղել իրենց ժամանակներին բնորոշ խնդիրներին և ցավել դրանց համար: «Գեղարվեստական գրականության պարագայում շատերը կարող են հայրենասեր լինելու տպավորություն թողնել, բայց պետք է դիտարկել, օրինակ՝ նրանց նամակագրության մեջ իրենց ժամանակի համար կարևոր խնդիրներն արծարծվե՞լ են, թե՞ ոչ, դա եղել է իրենց ամենօրյա՞ հոգսը, թե՞ ոչ»,-ասում է նա:

Նրա խոսքով, գիրքը փաստում է, որ ճգնաժամը կարող է դառնալ հնարավորություն: «Ամենակարևորը՝ գրքում կա նաև ինքնաքննադատական հայացք: Գրողները բարձրացնում են այն հարցը, որ երբեք չպետք է հույսը դնել օտարների վրա: Որոշողը դու ես: Բոլոր հեղինակները նաև արծարծում են կրթության հարցը: Մեր ժողովրդի հետ պատահած բոլոր դժբախտությունների, աղետների պատճառը, ըստ նրանց, կրթության պակասն է, ուստի օր առաջ պետք է լծվել կրթության գործին»,-եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Գիրքն այսուհետև կարելի է ձեռք բերել գրախանութներից․ հասույթը կուղղվի Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության ծրագրերին։