Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Ավստրալիան ռեկորդներ է սահմանել, քանի որ վերականգնվող աղբյուրները դուրս են մղում ածուխը

Ավստրալիան վերականգնվող էներգիայի արտադրության նոր ռեկորդ է սահմանել նվազեցնելով իր կախվածությունն ածուխով աշխատող էլեկտրակայաններից մինչև պատմական նվազագույնը: Ավստրալիայի էներգետիկ շուկայի օպերատորի (AEMO) տվյալների համաձայն, 2024 թվականի վերջին եռամսյակում ածխի մասնաբաժինը ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության մեջ առաջին անգամ ընկել է երկրի ընդհանուր էներգաարդյունաբերության 50 %-ից էլ ցածր, գրում է ixbt.com–ը:

Զգալի տեղաշարժը տեղի է ունենում էլեկտրաէներգիայի ռեկորդային բարձր պահանջարկի ֆոնին, որը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ և սպառողների գազից էլեկտրաէներգիայի անցնելով: Միևնույն ժամանակ գրանցվել է արևային էներգիայի արտադրության զգալի աճ, տանիքային արևային մարտկոցների արտադրությունն աճել է 18 %-ով, իսկ արդյունաբերական արևային էլեկտրակայաններինը 9 %-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի։

AEMO-ի ավագ ներկայացուցիչ Վիոլետ Մուշեյլն ասել է, որ արևային էներգիայի արտադրության աճը, զուգորդված ածխի արտադրության ռեկորդային ցածր հասանելիության հետ, նշանակում է, որ առաջին անգամ ածուխով աշխատող էլեկտրակայաններն ապահովում են Էներգետիկայի ազգային շուկայում (NEM) ընդհանուր էլեկտրաէներգիայի 50 %-ից էլ պակասը: Միևնույն ժամանակ, էներգիայի վերականգնվող աղբյուրները ռեկորդային մակարդակի են հասել էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում` 46 %, իսկ նոյեմբերի 6-ին գրանցված առավելագույն ցուցանիշը կազմել է 75,6 %:

Այս փոփոխությունները հանգեցրել են ջերմոցային գազերի արտանետումների ռեկորդային ցածր մակարդակի: Ավստրալիայի կառավարությունը վերջերս հայտարարել էր մաքուր էներգիայի լրացուցիչ 1,2 միլիարդ դոլարի ֆինանսավորման մասին՝ ածուխից և այլ հանածո վառելիքից վերականգնվող էներգիայի անցումն արագացնելու համար: Երկիրը, որն աշխարհի առաջատար ածուխ արտահանողներից է, խոստացել է մինչև 2050 թվականը հասնել ածխածնի զրոյական արտանետումների:

Սակայն էներգետիկայի ոլորտի պատասխանատուները նախազգուշացնում են ածխի կայանների բացը լրացնելու համար արագ գործողությունների անհրաժեշտության մասին: Զեկույցում նշվում է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ գները մինչև 2024 թվականը բարձրացել էին 83 %-ով , ինչը հիմնականում պայմանավորված էր մեծ պահանջարկով, ածխի էներգիայի հասանելիության նվազմամբ և էներգիայի փոխանցման սահմանափակումներով:

Կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Քրիս Բոուենն ասել է, որ տվյալները հաստատում են էլեկտրաէներգիայի գների վրա ածխի էներգիայի բացասական ազդեցությունը, մինչդեռ համակարգում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացումը նվազեցնում է մեծածախ գները: Նա նաև նշել է էներգիայի փոխանցման նոր ենթակառուցվածքների կարևորությունը ցածր գները պահպանելու համար:

Բացի դա ազգային գիտական ​​գործակալությունը CSIRO-ն անցյալ ամիս իր զեկույցում ասել է, որ միջուկային էներգիան 50 %-ով ավելի թանկ կլինի, քան վերականգնվող էներգիան և կպահանջվի առնվազն 15 տարի անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման համար:

Ավստրալիան, որն ունի ածխի, գազի, մետաղների և օգտակար հանածոների զգալի պաշարներ, երկար ժամանակ ապավինում է հանքարդյունաբերությանը և հանածո վառելիքին տնտեսական աճը խթանելու համար: Այնուամենայնիվ, վերջին տարիներին երկիրը գնալով բախվում է ավելի ինտենսիվ անտառային հրդեհների և ավելի ու ավելի ուժեղ երաշտների, որոնք գիտնականները կապում են կլիմայի փոփոխության հետ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]