ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում զորքերի կրճատում․ NBC
ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մեքսիկայի հետ սահմանին առաջնահերթությունների պատճառով: Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Վլադիմիր Զելենսկու հետ փակ հանդիպման ժամանակ ուկրաինական պատվիրակությանը մասնավոր կերպով հայտարարել է, որ եվրոպական երկրներում ռազմական կոնտինգենտի կրճատման հնարավորությունը գնահատվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ ԱՄՆ հինգ պաշտոնյաներ և երկու կողմերի հանդիպմանը ծանոթ մեկ պաշտոնյա NBC News-ին հաստատել են տեղեկությունը։
Նրանք նշել են, որ ուկրաինական պատվիրակությունը «ապշած» է Պենտագոնի ղեկավարի այս հայտարարությունից։ Կիևը նման հեռանկարն ընկալում է որպես երկարաժամկետ հեռանկարում սեփական անվտանգության սպառնալիք։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է, որ Հեգսեթը նման հայտարարություններ է արել։
Ի պատասխան NBC News-ի՝ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, Պենտագոնի մամուլի ծառայությունը տեղեկությունը համարել է «100 տոկոս կեղծ» և հավելել, որ պաշտպանության նախարարը «ոչ մի հայտարարություն չի արել և չի տվել որևէ ժամանակացույց Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման համար»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի