Ցանկացած բառ ինչ բերանից հանում է, սուտ է. Նաիրի Սարգսյան
Եթե մենք համաձայնում ենք, չենք բոյկոտում համընդհանուր հայտարարագրումը, յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի մեկը պետք է անձամբ ներկայացնենք եկամուտների հայտարարագիր ՊԵԿ-ին, միևնույն ժամանակ ԿԲ-ն առանց իմացության առևտրային բանկերից, որ բանկում որ հաշիվ ունենք գումարային ամբողջ տարվա շարժի համար՝ ելքեր և մուտքեր ուղարկում է տեղեկությունը ՊԵԿ-ին և հարկայինի հետ այդ թվերը համադրում են:
Այս մասին Գյումրիում «Դեմ եմ հայտարարագրմանը» շարժման իրազեկման ակցիայի ժամանակ քաղաքացիներին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
Նա նշեց, որ վարչապետն ինչ ասում է, սուտ է ասում. «Ցանկացած բառ ինչ բերանից հանում է, սուտ է: Ասում է՝ քաղաքացիները հերթ են կանգնել, որ հարկ վճարեն, չեն կարողանում: Այս հարցն էլեմենտար լուծում ունի՝ հայտարարագրումը դիր կամավոր, ով ուզում է, թող վճարի, ի՞նչն է խնդիրը: Իսկ ստերի սուտն այն է, թե եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համար: Կոռուպցիոներ մարդն, ով տրամադրված է կաշառք վերցնելու, և՛ իրավաբանին վճարելու գումար ունի, և՛ հաշվապահին և աուդիտորին, և՛ գտնվում է համապատասխան պաշտոնում ու դիրքում, և՛ կարողանում է փող վերցնի, խորհդակցում է մարդկանց հետ և բոլոր փաստաթղթերն ապահովում է: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար սա անարդյունավետ գործիք է, այստեղ էլ են խաբում»,- ընդգծեց նա:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի