ԱՄՆ օդուժի ավիահարվածի հետևանքով Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ է սպանվել
Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողն, ով կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։
Այս մասին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
«Փետրվարի 21-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը»,-նշված է գրառման մեջ:
«Մենք անխնա հետապնդելու և ոչնչացնելու ենք ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ դրանց գտնվելու վայրից, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,-հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլյան:
«Հուրաս ադ-Դին»-ն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղերից մեկն է, որը գործում է Սիրիայում՝ քարոզելով արմատական իսլամիստական գաղափարախոսությունը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի