ՌԴ-ն ակնկալում է, որ Բաքուն հասկանում է Մոսկվայի հետ դաշինքի կարևորությունը և իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. Գալուզին
Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» փակման և Sputnik Ադրբեջանի լուծարման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին։
«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով», - ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարին իր գործունեությունն է դադարեցրել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը՝ «Ռուսական տուն»-ը (Русский дом):
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարի 3-ին պաշտոնապես նոտա է հղել ռուսական կողմին՝ երկրում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին՝ պատշաճ գրանցման բացակայության պատճառով։
Այսօր հաղորդվել է, որ Ադրբեջանում Russia Today-ի ներկայացուցչությունը՝ Sputnik Ադրբեջանը, դադարեցրել է գործունեությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի