Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախության պատճառով. The Telegraph
Իրանի զինված ուժերը բարձր պատրաստության են բերել միջուկային և հրթիռային օբյեկտների մոտ տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև տեղակայել են լրացուցիչ համակարգեր՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախության պատճառով: Այս մասին երեքշաբթի՝ փետրվարի 25-ին, հայտնել է The Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրներ հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունն ուժեղացնում է առանցքային միջուկային և հրթիռային օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ հակաօդային պաշտպանության լրացուցիչ կայանների տեղակայումը», - գրում է թերթը:
Աղբյուրներից մեկն ասել է, որ Իրանի իշխանություններն ամեն գիշեր սպասում են, որ կլինի հնարավոր հարձակում։ Բոլորը լիակատար ռազմական պատրաստության մեջ են, նույնիսկ գաղտնի ձեռնարկություններում:
«Միջուկային օբյեկտների ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակվել են տարիներ շարունակ, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում ակտիվացել են, հատկապես Իսրայելի առաջին հարձակումից հետո»,- նշում է աղբյուրը։
Զրուցակիցը նշել է, որ Թեհրանը վախենում է ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությունից Իսրայելի հաջորդ հարձակմանը։
2024 թվականի հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել իրանական ռազմական օբյեկտներին։ Սա արվել է ի պատասխան իրանական ուժերի կողմից Իսրայելի վրա հրթիռակոծություններին։
Իրանի ենթակառուցվածքները, որոնք կարող են թիրախավորվել Իսրայելի կողմից




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի