Գիրք նվիրելու օրը՝ Քաջարանի մշակույթի պալատում
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Քաջարանի մշակույթի պալատն իր հարկի տակ էր հավաքել բոլոր գրքասերներին։ Օրվա պատվավոր հյուրերն էին գրականության և ընթերցանության նվիրյալներ, ովքեր ներկայացրեցին գրքի ստեղծման ճանապարհը՝ գրելուց մինչև ընթերցողին հասնելը։ Օրը սկսեցինք երիտասարդ գրողներ Գառնիկ Ալեքսանյանի և Արտյոմ Առուստամյանի, ինչպես նաև գրքային բլոգերներ Մարի Հայրապետյանի և Լիանա Պողոսյանի հետ մեր ջերմ ու տաքուկ գրադարանում, որտեղ այցելուները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ, ինչպես նաև քննարկել սիրված ու ճանաչված զանազան գործեր՝ դասական գրականությունից մինչև ժամանակակից բեսթսելլերներ։
Միջոցառման պաշտոնական մասը սկսվեց մեր հյուրընկալ ճեմասրահում, որտեղ «ՆյուՄեգ» հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանի և գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գլխավորությամբ մշակույթի պալատի էլեկտրոնային գրադարանին հանձնվեց «ԶՊՄԿ» ՓԲԸ–ի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված 500 կտոր գիրք։
Այնուհետև հարթակը տրամադրվեց երիտասարդ գրողներին ու ճանաչված և սիրված գրքային բլոգերներին, ովքեր խոսեցին իրենց գործունեությունից, հանդիպած դժվարություններից, հիշեցին նաև զավեշտալի դեպքեր։ Սիրով ու պատրաստակամությամբ պատասխանեցին տրված հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսեցին այդքան սպասված տոնական օրը։
Իրինա Հովհաննիսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի