Աշխարհի 8-րդ և 9-րդ ռակետները չեն կարողացել հաղթահարել Դուբայի մրցաշարի առաջին փուլը
Աշխարհի 8-րդ ռակետ Ալեքս Դե Մինորը (Ավստրալիա) և 9-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը (Ռուսաստան) չեն կարողացել հաղթահարել Դուբայի ATP-500 շարքի մրցաշարի առաջին փուլը։
Դե Մինորը 1/16 եզրափակչում պարտվել է Մարին Չիլիչին (Խորվաթիա, 187-րդ ռակետ)` 2-6, 6-3, 3-6։
Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ԱՄՆ-ի բաց առաջնության 2014 թ. չեմպիոն Չիլիչը 1/8 եզրափակչում կմրցի Ալեքսեյ Պոպիրինի (Ավստրալիա, 27-րդ ռակետ) դեմ։
Օրեր առաջ Դոհայի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը նվաճած Անդրեյ Ռուբլյովը Դուբայում 6-3, 4-6, 6-7 (5-7) հաշվով պարտվել է Քենթեն Գալիին (77-րդ ռակետ)։
Ֆրանսիացի թենիսիստը հաջորդ փուլում կհանդիպի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի (Իսպանիա, 53-րդ ռակետ) հետ։
Հիշեցնենք, որ Դուբայի մրցաշարին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ), որը դուրս է եկել 1/8 եզրափակիչ և փետրվարի 26-ին կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի (Հունաստան, 11-րդ ռակետ) հետ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի