Արևային էներգիան ԵՄ էլեկտրաէներգիայի կառուցվածքում գերազանցել է ածուխին
Բելգիայի հյուսիս-արևելքում գտնվող Լիմբուրգ նահանգում գտնվող Heusden-Zolder ածխահանքը վերջինն էր, որը փակվեց Բենիլյուքսի երկրներում: Դրա դիմաց՝ նախկին աղբավայրի տեղում, տեղադրվել է մոտ 25 հազար արևային մարտկոց, գրում է euronews.com–ը։ «1992 թվականին հանքի փակումից հետո այդ աղբավայրն այլևս չի օգտագործվում: Մենք՝ Machiels Group-ը և LRM-ը, այնտեղ միասին ստեղծեցինք արևային մեծ պարկ, որը նոր նպատակ տվեց այդ չօգտագործված հողին», - ասել է Machiels ընկերության էներգետիկայի ղեկավար Դրիս Վան Հոյդոնկը:
Նման միտում առկա է ամբողջ մայրցամաքում. արևային էներգիայի արտադրությունն աճում է, մինչդեռ ածուխի արտադրությունը նվազում է: Եվրոպայում արևային էներգիայի արտադրությունը 2024 թվականին առաջին անգամ գերազանցել է ածխից արտադրված էներգիային, ասվում է Ember վերլուծական կենտրոնի վերջին զեկույցում: Վերականգնվող էներգիայի մասնաբաժինը եվրոպական էներգետիկ խառնուրդում 2024 թվականին հասել է 47 տոկոսի՝ 2019 թվականի 34 տոկոսի դիմաց։ Ընդ որում միջուկային էներգիան է մնում էլեկտրաէներգիայի արտադրության առաջատար աղբյուրը, որին հաջորդում են քամին, գազը և հիդրոէներգիան:
ԵՄ երկրների մեծ մասն արդեն իսկ հրաժարվել է ածխի օգտագործումից, որը ամենաաղտոտող հանածո վառելիքն է, կամ կրճատել է դրա մասնաբաժինը էլեկտրաէներգիայի արտադրության խառնուրդում մինչև 5 %: Միայն Գերմանիան (39 %) և Լեհաստանը (34 %) արտադրում են ԵՄ-ում ածխով աշխատող էլեկտրաէներգիայի գրեթե երեք քառորդը:
Դրան հակառակ արևային էներգիայի մասնաբաժինը եվրոպական բոլոր երկրներում աճում է։ Դրանցից առաջատարն է Հունգարիան, որի էլեկտրաէներգիայի մեկ քառորդը արտադրվում է արևի կողմից: Նրան հաջորդում են Հունաստանը (22 %) և Իսպանիան (21 %)։ «Սա կարևոր քայլ է ոչ միայն էներգետիկ անցման համար, որտեղ վերականգնվող աղբյուրներն ավելի ու ավելի են փոխարինում հանածո վառելիքին, այլ նաև եվրոպական անվտանգության համար, քանի որ դա տեղական արտադրության էլեկտրաէներգիա է, և օգտակար եվրոպական մրցունակության համար, քանի որ այն էներգիայի ամենամատչելի ձևն է», - ասել է SolarPower Europe ընկերության գործադիր տնօրեն Վալբուրգա Հեմեցբերգերը:
Այնուամենայնիվ, եվրոպական շուկան ողողված է չինական արևային մարտկոցներով, որոնք մեծապես սուբսիդավորվում են Պեկինի կողմից: «Այսօր պանելների 90 %-ը գալիս է մեկ աղբյուրից՝ Չինաստանից: Մենք վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատել ենք Եվրոպական հանձնաժողովի հետ՝ արևային մարտկոցների արտադրական ոլորտը Եվրոպա վերադարձնելու համար,- ասել է Վալբուրգա Հեմեցբերգերը,–Եվրոպայի համար կարևոր է կայուն լինել և դիվերսիֆիկացնել մատակարարումները»:
Մեկ այլ խնդիր է մեծացնել էներգիայի պահեստավորման հզորությունները և բարելավել էլեկտրամատակարարման ճկունությունը՝ արևային էներգիան առավելագույնս օգտագործելու համար: ԵՄ-ն նպատակ ունի մինչև 2030 թվականը ունենալ վերականգնվող էներգիայի 42,5 % մասնաբաժին, իսկ մինչև 2050 թվականը հասնել ածխածնային չեզոքության:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Երևանի Շտապբուժօգնությունը ձեռք է բերել 2025 թվականի արտադրության 7 նոր «Mercedes-Benz» մակնիշի շտապ...
2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել...
80 հազար դրամով մարդն ի՞նչ պիտի անի․ Նաիրի Սարգսյան
Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադ...
Երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկ...
Ինչու է ձգվում եկեղեցի և ՔՊ պարագլխի հակադրության հանգուցալուծումը. Հրայր Կամենդատյան
Հաղթանակը թույլերին չի սպասում. Մհեր Ավետիսյան
Կային ժամանակներ, երբ Պուտինը և ես ամեն ինչ պատրաստ ունեինք, բայց Զելենսկին չէր ուզում գործարք կնքել...
Պետական աշխատողներին հրահանգել են պարտադիր մասնակցել Փաշինյանի ուխտերթին
Դարձեք Հայաստանի 100 լավագույն ուսանողներից մեկը և 1 տարվա ուսման վարձը կստանաք որպես պարգևատրում. Գ...