Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Հայաստանի արտահանման աճը փուչիկ է

Հայաստանի արտահանման աճը փուչիկ է, իսկ ցուցանիշները ընթացիկ տարում կշարունակեն նվազել։ Այս արձանագրումն արել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ռուս-ուկրաինական պատերազմը որոշ չափով օգնեց ՌԴ տնտեսական գործընկեր երկրներին՝ օգուտներ ստանալ վերարտահանումից՝ մի շարք ապրանքներ օրինական կամ ոչ այնքան օրինական մեթոդներով մատակարարելով ՌԴ, կամ ռուսական ապրանքներն արտահանելով այլ երկրներ։ Այդ հնավորությունից օգտվեց նաև Հայաստանը, իսկ Արևմուտքն առանձնապես շատ չէր նեղում, թույլ էր տալիս վերարտահանում իրականացնել, օգուտներ ստանալ։

2024 թ. Հայաստանում գրանցված 13 մլրդ դոլարի արտահանման փոխարեն 2025 թ-ին այդ ցուցանիշը կարող է հասնել 9 մլրդ դոլարի։ Միտումներն անկհայտ են, միայն հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 40 %-ով։ Պատճառն այն է, որ Հայաստանից արտահանման աճը հիմնականում տեղի է ունեցել ոսկու վերարտահանման հաշվին, որը 2024 թ-ին կազմել է մեր ընդհանուր արտահանման մոտ 65 տոկոսը։ «Այսինքն` ոսկու արտահանումն ապշեցուցիչ տեմպերով աճել է, իսկ մեր հիմնական ապրանքների արտահանումը 2024 թ-ին նվազել է, ինչը նաև նախանշում է մեր տնտեսության իրական վիճակը»,- նշում է տնտեսագետը։

2024 թ-ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11 տոկոսով, դեպի ԵՄ` 14 տոկոսով։ Դրա փոխարեն 2024 թ-ին մարտին Հայաստան է ներմուծվել 1.5 մլրդ դոլարի ոսկի, իսկ արդեն տարեվերջին այդ ծավալն ավելի քան 5 անգամ կրճատվել է` հանգեցնելով արտաքին առևտրի ընդհանուր ցուցանիշների կրճատման։

Այս ամենն անխուսափելիորեն ազդելու է բյուջեի հավաքագրումների վրա, և 2024 թվականը փակելու են ավելի վատ ցուցանիշներով։ Առանց այն էլ ՀՀ տնտեսությունը մի լավ վիճակում չէր, իսկ հարկերի հավաքագրման ցուցանիշների նվազումն անմիջականորեն ազդելու է մարդկանց բարեկեցության վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Հասմիկ Բաբայան