Հինգ տարում ԵՄ-ում տեղադրված արևային վահանակների ընդհանուր հզորությունը կարող է կրկնապատկվել
Հաջորդ հինգ տարիների ընթացքում Եվրամիությունում տեղադրված արևային վահանակների ընդհանուր հզորությունը կարող է կրկնապատկվել։ DW-ն վերլուծել է, թե ինչպես են եվրոպական կառավարություններն աջակցում արևային էներգիայի զարգացմանը։ Եվրոպայում արևային էներգիայի աճը մեծապես պայմանավորված է Եվրոպական Միության դիրքորոշմամբ, որը պարտավորվել է դառնալ կլիմայական չեզոք 2050 թվականին, ինչը ներառում է վերականգնվող էներգիայի աղբյուրների անցում։
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից առաջացած էներգետիկ ճգնաժամը հորդորել է ԵՄ-ին որոշում կայացնել դրանց օգտագործման «զանգվածային ընդլայնման» մասին։ Նպատակը՝ ՌԴ-ից հանած վառելիքից անկախություն։
Որոշ ԵՄ երկրներում արևային վահանակների հզորությունն արդեն կազմում է մոտ մեկ ԿՎտ մեկ շնչի հաշվով, ինչը համարժեք է մոտ երկու արևային վահանակի մեկ մարդու համար։ Առաջատար են Նիդերլանդները՝ մեկ շնչի հաշվով 1,4 ԿՎտ ցուցանիշով, այնուհետև Գերմանիան՝ 1,2 ԿՎտ-ով։ Solar Power Europe ասոցիացիայի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ արևային համակարգերի շնորհիվ Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում միաընտանիք տների սեփականատերերը կարող են տարեկան միջինում ավելի քան 1000 եվրո խնայել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի