Պետք է փորենք, տեսնեք՝ ինչ ունենք ընդերքում. Լուկաշենկոն հանձնարարել է Բելառուսում հազվագյուտ հողային մետաղներ գտնել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության առաջ խնդիր է դրել որոնել հազվագյուտ հողային մետաղներ և այլ ռեսուրսներ հանրապետության ընդերքում:
«Ասում են՝ մենք ունենք հազվագյուտ հանքանյութեր, պետք է ուսումնասիրենք ամեն ինչը՝ քիմիա, նավթ, գազ և այլն», - ասել է Լուկաշենկոն՝ կառավարությունում կադրային նշանակումների ժամանակ։
Ինչպես հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը, նախագահը երկրաբանական հետախուզության ոլորտը որակել է երկրում անբավարար զարգացած, իսկ հազվագյուտ հողային մետաղների որոնումների թեման, նրա կարծիքով, դուրս է մնում մասնագետների տեսադաշտից։
«Հազվագյուտ հողային մետաղների մասին խոսում է միայն ԱՄՆ նախագահ Թրամփի: Դուք դեռ չեք մտածել այդ մասին: Ընդերքում դրանք երբեք շատ չեն լինում։ Միգուցե մենք էլ ուրիշներից պակաս չունենք», - նշել է Լուկաշենկոն։
Այս առնչությամբ նա բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարին հանձնարարել է երկրաբանական հետախուզության գծով փոխվարչապետի հետ միասին անդրադառնալ այս խնդրին։
«Սա է ապագան, մենք պետք է փորենք, պետք է նայենք, թե ինչ ունենք հողում», - ասել է Լուկաշենկոն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի