YouTube-ը խստացրել է մոլախաղերի հետ կապված բովանդակության նկատմամբ սահմանափակումները
YouTube տեսածառայությունն այլևս թույլ չի տա իր հարթակում տեղադրել բովանդակություն, որն օգտատերերին ուղղորդում է դեպի չհաստատված կայքեր՝ մոլախաղերով, սպորտային խաղադրույքներով: YouTube-ը չհաստատված է համարում այն կայքերը, որոնք խախտում են տեղական օրենքները և չեն ստուգվել YouTube-ի կամ Google-ի կողմից: Այս մասին տեսածառայությունը հայտնել է ծրագրավորողների համար էջում։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն մարտի 19-ից։
Բացի չհաստատված կայքերի հղումներից, YouTube-ում թույլ չի տրվի հրապարակել բովանդակություն այնպիսի պատկերներով, տեքստերով, տարբերանշաններով կամ հայտարարություններով, որոնք կարող են ուղղորդել խաղային բովանդակությամբ կայքեր մուտք գործելու համար:
Փոփոխություններն ընդլայնում են YouTube-ի գործող քաղաքականությունը, որն արգելում է հղումներ տեղադրել այն կայքերին, որոնք խախտում են տեսածառայության կանոնները: Բացի այդ, YouTube-ը ներդրել է տարիքային ստուգման գործառույթ՝ առցանց խաղատների գովազդ պարունակող բովանդակությանը հասանելիություն ստանալու համար: Այժմ 18 տարեկանից ցածր օգտատերերը չեն կարողանա դիտել առցանց խաղատներ, սպորտային խաղադրույքների կայքեր գովազդող բովանդակություն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի