Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Աշխարհ

Սա միջնորդավորված պատերшզմ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. պետքարտուղարը՝ ուկրաինական ճգնաժամի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն, որը պետք է ավարտել. այս մասին Fox News-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«​​​​Անկեղծ ասած՝ սա միջնորդավորված (պրոքսի) պատերազմ է միջուկային տերությունների՝ Ուկրաինային օգնող ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև: Այն պետք է ավարտել: Եվ ոչ ոք այն ավարտին հասցնելու գաղափար կամ ծրագիր չունի։  Մինչ այժմ ուկրաինացիների և Կապիտոլիումում նրանց դաշնակիցների և այլ երկրների ծրագիրը հետևյալն է՝ եկեք շարունակենք նրանց տալ այնքան (օգնություն), որքան անհրաժեշտ է և այնքան ժամանակ, որքան պատերազմը կշարունակվի:  Դա ռազմավարություն չէ», - ասել է պետքարտուղարը:

Ռուբիոն ընդգծել է, որ թեև ՌԴ-ն մեծ երկիր է, այնուամենայնիվ այն ևս խնդիրներ ունի, ուստի իրավիճակը փակուղային է:

«Սա բացատրվել է բոլորին և շատ պարզ:  Այն ամենը, ինչ նախագահը փորձում է անել այստեղ, պարզելն է, թե արդյոք կա ճանապարհ դեպի խաղաղություն:  Մենք պետք է ներգրավենք երկու կողմերին՝ ռուսներին և ուկրաինացիներին։  Մենք ուկրաինացիներին խնդրեցինք դա չսաբոտաժի ենթարկել։  Երբ փոխնախագահը շեշտեց, որ դիվանագիտություն է պահանջվելու նման բաները լուծելու համար, նախագահ Զելենսկին, ցավոք, որոշում կայացրեց մարտահրավեր նետել փոխնախագահին և սկսել կասկածի տակ դնել, թե արդյոք դիվանագիտությունը նույնիսկ հնարավոր է՝ ըստ էության սաբոտաժի ենթարկելով և խարխլելով նախագահի ծրագիրը», - ասել է Ռուբիոն՝ նկատի ունենալով փետրվարի 28-ին Սպիտակ տանը Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Զելենսկիի միջև տեղի ունեցած թեժ լեզվակռիվը։

Միևնույն ժամանակ պետքարտուղարն ասել է, որ դիրքորոշման վերանայում է տեղի ունեցել:

Հակամարտության լուծումը զիջումներ կպահանջի երկու կողմերից, բայց պետք է երկուսն էլ սեղանի շուրջ նստեն:  Ակնհայտ է, որ ուկրաինացիները պետք է այնտեղ լինեն:  Դա իրենց երկիրն է:  Ռուսները պետք է լինեն սեղանի շուրջ։  Եվ միայն նախագահ Թրամփը կարող է դա հնարավոր դարձնել», - եզրափակել է նա: