Գեղարքունիքում համագյուղացուն մարմնական վնասվածքներ պատճառած 18-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Հայտնում են ՆԳՆ-ից:
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների վրա ընկնելու հետևանքով:
Վարդենիսի համայնքային ոստիկանների և Գեղարքունիքի մարզային վարչության քրեական ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 5-ին, ժամը 23-ին, 46-ամյա հայրը և 18-ամյա որդին իրենց տան մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են 28-ամյա համագյուղացուն, այդ ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը խոհանոցային դանակով հարվածել է նրան:
18-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի