Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում գործող փաստաբանների մի ամբողջ աստղաբույլ պետք է ցույց տա, որ մեղադրանքն իրականում «փուչիկ» է Այն մասին, թե ինչպես գործող թրքահաճո վարչախմբի կռիվը մեր Եկեղեցու դեմ նորից տեղափոխել իր դաշտ. Ավետիք ՉալաբյանԽաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով Նոնսենս. երբ իշխանությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանԹրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՄարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՆրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Համայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժում

769,500 դոլար. ԱՄՆ-ում տղամարդը կուլ է տվել Tiffany & Co. խանութից գողացված թանկարժեք զարդերը (լուսանկարներ)

ԱՄՆ-ում տղամարդը կուլ է տվել Tiffany & Co. ապրանքանիշի՝ մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ գողացված զարդեր, հայտնում է cbsnews.com-ը՝ դատական փաստաթղթերին հղումով:

Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի 32-ամյա բնակիչ Ջեյթան Գիլդերը փետրվարի 26-ին թալանել է Tiffany & Co. ոսկերչական խանութն Օռլանդոյում: Գիլդերը, ըստ փաստաթղթերի, խանութ է մտել և աշխատակիցներին ասել է, որ իր անունը Շոն է, և նա ցանկանում է բանակցել Orlando Magic բասկետբոլային թիմի խաղացողի անունից՝ զարդերի գնման շուրջ: Նրան ուղեկցել են VIP սենյակ:

Գնումը ներառում էր երկու զույգ ադամանդե ականջօղեր և ադամանդե մատանի։ Զույգ ականջօղերը գնահատվում են 160,000 և 609,500 դոլար, իսկ մատանին՝ 587,000 դոլար, ոստիկանությանը հայտնել են խանութի աշխատակիցները:

Ինչ-որ պահի Գիլդերը տեղից վեր է թռել և խլել զարդերը: Այնուհետև նա փորձել է դուրս գալ VIP սենյակից՝ հրելով դռները: Խանութի աշխատակիցը փորձել է կանգնեցնել Գիլդերին, սակայն նա ուժեղ հրել է աշխատողին: Ծեծկռտուքի ժամանակ ադամանդե մատանին ընկել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ Գիլդերը կարողացել է իր մոտ պահել ականջօղերը և փախուստի դիմել մեքենայով:

screenshot-2025-03-05-at-9-42-14-am.png

Կարճ ժամանակ անց նրա մեքենան կանգնեցրել է ոստիկանը և բաժանմունք տեղափոխվելու ճանապարհին, տղամարդը կուլ է տվել զարդերը:

Այնուհետև Գիլդերին տեղափոխել են Վաշինգտոնի շրջանային բանտ, որտեղ շերտագրումը ցույց է տվել նրա ստամոքսում մի քանի օտար առարկաներ: Ոստիկանությունը կասկածում է, որ այդ իրերը գողացված ականջօղերն են: Դրանց ընդհանուր արժեքը $769,500 է:

Դատական ​​փաստաթղթերից պարզ չէ՝արդյոք ոստիկանությունը կարողացել է հետ ստանալ ականջօղերը: Գիլդերը ներկայումս գտնվում է Օրենջ շրջանի բանտում:

screenshot-2025-03-05-at-9-42-26-am.png