Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էՊետք է պաշտպանենք մեր երեխաներին սոցիալական ցանցերի վտանգներից․ Հրայր ԿամենդատյանՀայաստանում տեղի է ունենում մարդու իրավունքների և խոսքի ազատության խախտում․ Արմեն ՄանվելյանՓակվող գյուղական դպրոցներ և գործազուրկ ուսուցիչներ․ ինչպե՞ս կանգնեցնել այս գործընթացըՄեր ուսուցչուհիներին՝ բարեմաղթանքի փոխարեն. Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.773 տրլն ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 62.3 մլրդ ՀՀ դրամով կամ 3.6%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 825 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.5%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 24-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.45 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.8%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3.2%-ով կամ 45.63 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա»։ Ի տարբերություն 2023-ի նույն ժամանակահատվածի «Գազպրոմ Արմենիան» առաջատարի իր դիրքը զիջել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության և նահանջել 3-րդ հորիզոնական։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի IV եռամսյակ

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.1% կամ մոտ 321.2 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 15.7 մլրդ ՀՀ դրամով կամ 5.1%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 52 ընկերությամբ (-2 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 58.3 մլրդ ՀՀ դրամ կամ 3.3%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 6.4%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 23 ընկերությամբ (-5 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 57.09 մլրդ ՀՀ դրամ կամ 3.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 0.8%-ով կամ 0.47 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 124.8 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 7.0%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 30%-ով կամ 28.8 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 22 ընկերությամբ (-3 ընկերություն): Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 30.6 մլրդ ՀՀ դրամ կամ 1.7%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 15.9%-ով կամ 5.78 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 16 ընկերությամբ (-8 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 21.1 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 7.2%-ով կամ 1.42 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի IV եռամսյակ

Շիրակի մարզը ներկայացված է 17 ընկերությամբ (-8 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 17.29 մլրդ ՀՀ դրամ կամ 1.0%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 6.4%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (նախորդ տարվա համեմատ քանակը չի փոփոխվել)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.89 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.37 մլրդ ՀՀ դրամով կամ 47.2%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.43 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 65.7%-ով կամ 2.73 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.61 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 101.5%-ով կամ 1.82 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.16 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 32.2%-ով կամ 1.03 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Ի տարբերություն 2023 թվականի, 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 2 այլ ընկերություն ևս, որոնք միասին մուծել են 1.03 մլրդ ՀՀ դրամ հարկ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի գրեթե 0.1%։ Internet Solutions LLC-ն այդ ընկերությունների թվում ամենամեծ հարկատուն է` 548 մլն ՀՀ դրամով։ Մյուս խոշոր հարկատուն Nest Services Ltd-ն է` 482 մլն ՀՀ դրամով։

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.5%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի IV եռամսյակ